Հայ-բուլղարական բեռնափոխադրումներում զգալի է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը. Արսեն Ղազարյան

13 մարտի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Բուլղարիայի հետ 2017 թվականին ունեցել է թե արտահանման, թե ներկրման աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում մարտի 12-ին մեկնարկած Հայ-բուլղարական համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 360 մլն դոլարի, որը մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարիներից: «Հայ-բուլղարական տնտեսական հարաբերությունները ակտիվ են եղել մինչև 90-ականների վերջը, երբ ապրանքային սովի և շրջափակման ընթացքում մեր հիմնական ներկրումներից մեկը բուլղարական արտադրանքն էր՝ մթերք, խմիչքներ, տեխնոլոգիաներ, շինանյութ»,-ասաց Ղազարյանը, ընդգծելով, որ Բուլղարիան միջանցիկ ճանապարհ է Հայաստանի համար:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց, որ տնտեսական հայ-բուլղարական բեռնափոխադրումների մեջ այսօր զգալի մեծ է բուլղարական ավտոձեռնարկությունների մասնակցությունը: « Այսօր ես Բուլղարիային կներկայացնեի Հայաստանի բարձր տեխնոլոգիաները, համատեղ տուրիստական շրջագայությունների հնարավորությունները, ինչու չէ նաև փորձենք վերականգնել Երևան –Սոֆյա և հակառակ ուղղությամբ չվերթը, որն էապես ազդում է բիզնես ակտիվության վրա»,- հավելեց նա:

Հայ-բուլղարական համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։ Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարարներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը և փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աջակցությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա