Հայ-բրիտանական կապեր

07 փետրվարի 2019 | | Լուրեր
Թեգեր՝

Փետրվարի 6-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց «Բիզնեսի աջակցման բրիտանական ասոցիացիա» առաքելության ղեկավարի տեղակալ Ալիսոն Չիկին:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ներկայացնելով Միության գործառույթներն ու նպատակները, մասնավորեց հատկապես բիզնեսի զարգացման գործում վերջին ամիսներին Հայաստանում կատարված լուրջ քայլերը՝ կոռուպցիայի և մենաշնորհների վերացում, բոլորի համար մրցակցային հավասար դաշտի ստեղծում: Անդրադառնալով ԵԱՏՄ և ԵՄ ծրագրերին Հայաստանի միաժամանակյա անդամակցության խնդրին՝ պարոն Ղազարյանը հստակեցրեց՝ «Հայաստանի համար ճիշտ է «և՛-և՛»-ը, այլ ոչ թե «կա՛մ - կա՛մ»-ը»: Նա նաև հավելեց, որ արտահանման համար ստեղծվել են հրաշալի պայմաններ՝ օգտվելով GSP և GSP+ ռեժիմներից:

-Դուք շատ ճիշտ եք վարվում՝ գործելով երկու ուղղություններով միաժամանակ: Եվ մեր այցի նպատակն է ճշտել հայ-բրիտանական համագործակցության հնարավորություններն ու պայմանները,- նշեց բրիտանացի հյուրը՝ կարևորելով Մեծ Բրիտանիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչություն ստեղծելու գործոնը:

Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կարող են գործակցել հատկապես հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և տուրիզմի ոլորտում:

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա