ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի Ամանորյա շնորհավորանքը

Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր նոր տարի իր հետ բերում է նոր մտքեր, խոհեր ու նոր տրամադրություն, բնականաբար նաև՝ նոր հոգսեր ու անելիքներ, որոնց կատարումով էլ իմաստավորվում ու արժևորվում է տարին: Իսկ 2019-ը առավել քան առանձնահատուկ է՝ նորովի մտածել ու գործել, լիարժեք բացել լույսի ճանապարհը, մաքրել մեր սիրտն ու հոգին խավարի ժանգից և սիրով ու համերաշխությամբ կառուցել մեր նոր տունը...
Երկիր կառուցողը առաջին հերթին դուք եք, սիրելի գործարարներ... Ձեր մտքի ու ձեռքի շնորհներով նոր քար ավելացրեք մեր պետականության տաճարին, ներդրումներ կատարեք, ստեղծեք նոր աշխատատեղ: Դուք հրաշալի գիտեք, որ ստեղծող ու կառուցող մեր ժողովուրդը միշտ էլ մի համեստ երազանք է ունեցել՝ խաղաղության մեջ աշխատանք ունենալ, վաստակել, ընտանիքը արժանապատիվ պահել ու պետությունը շենացնել: Այսօր նոր իրավիճակ ու նոր տրամադրություն է: Եվ բիզնեսում ու կյանքում սթափվեք կաշկանդող կարծրատիպերից: Դա ժամանակի հրամայականն է:
Սիրելի գործարարներ, ձեզ նոր ուժ ու եռանդ եմ ցանկանում, բիզնեսում նոր հորիզոններ, ընտանիքում սեր ու համերաշխություն, երջանիկ տարիներ...
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել