Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը

26 նոյեմբերի 2018 | | Լուրեր, 2018

«Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի նպատակն է ցույց տալ, թե անցումային այս փուլում ինչ իրավիճակում է Հայաստանի տնտեսությունը, որ ուղղությունները կկարողանան հեռանկար ունենալ: Խորհրդաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Մենք առաջին հերթին փորձում ենք գիտություն-տնտեսություն-կառավարություն կապն ապահովել, որպեսզի գիտական սպասարկմամբ կարողանանք կառավարությանն առաջարկել մոտեցումներ և մեթոդաբանություն տնտեսության հիմնարար հարցերի շուրջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ղազարյանը:

Նա հավելեց, որ տարվա ընթացքում 2-3 ճյուղային ուսումնասիրություններ պետք է անեն, որովհետև 28 տարվա անկախությունից հետո կանգնած ենք մեկ հարցերի առաջ՝ ի՞նչ անել երկրի տնտեսության համար թռիչքային զարգացում ապահովելու համար, ի՞նչ անել, որ տնտեսական աճը էապես ազդի շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա, ի՞նչ անել, որ մեր մրցունակությունը տարածաշրջանում կարողանանք բարձրացնել: «Հատկապես այսօր, երբ մենք գնում ենք արմատական փոփոխությունների, երբ գնում ենք հեղափոխական մոտեցումների, այդ թվում՝ տնտեսական կառավարման ոլորտում, գիտական մոտեցումն առաջնահերթ է»,- ընդգծեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այսօր դժվար է ասել, թե հատկապես որ ուղղություններն են կարևոր, քանի որ հիմա ուսումնասիրությունների փուլ է: «Շատ շուտով՝ ընտրություններից հետո կազմավորվելիք կառավարությունը պետք է մշակի ծրագիրը, որի շուրջ գիտնականները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները, մասնագետներն այսօրվանից փորձում են աշխատել»,- ասաց նա:

Արսեն Ղազարյանը նկատեց, որ հեղափոխություններից հետո սովորաբար լինում է տնտեսական անկում, կոլափս, լինում են ֆինանսավարկային համակարգի լուրջ ցնցումներ, սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո եղել է ֆինանսավարկային համակարգի կայունություն, ինչն ընդգծում են համաշխարհային ֆինանսական կառույցները: «Մենք ունենք կայուն տնտեսություն: Մեր գերխնդիրն այսօր ներդրումների քանակը մեծացնելն է տնտեսության մեջ, կարողանալ այս ձեռքբերումները՝ մենաշնորհների վերացում, կոռուպցիայի գրեթե իսպառ վերացումը հավասար մրցակցությունը կապիտալացնել՝ աշխուժացնելով թե ներքին, թե արտաքին ներդրումները: Սա է մեր գերխնդիրը, որի դեպքում բոլոր ոլորտներում տարվա երկրորդ կեսին կունենանք էական ցուցանիշներ, ինչը հույս կներշնչի, որ մեկ-երկու տարում մեր տնտեսական աճը կսկսի ազդել շարքային քաղաքացու կենսամակարդակի վրա»,- նշեց Ղազարյանը:

Նրա կարծիքով՝ ներդրումներ ներգրավելու համար առաջին հերթին պետք է ակտիվացնել ներքին ներդրողներին, ինչի նախադրյալները կան: Արսեն Ղազարյանն ընդգծեց, որ վերջին հաշվով այսօրվա կայուն վիճակը հենց ներքին ներդրողների հաշվին է, որովհետև արտաքին ներդրումները բավականին նվազել են:

«Ավելի քան վստահ եմ, որ քաղաքական և տնտեսական կայունություն ապահովելուց հետո խոշոր ներդրողներն Արևմուտքից, Ռուսաստանից, Արևելքից կգան մի շուկա, որտեղ կա հավասար մրցակցություն: Եթե հիշում եք, մենք տարիներ շարունակ խոսել ենք, հիմնական հարցերն ենք բարձրացրել: Ասել ենք՝ տվեք մեզ հավասար մրցակցություն, մենաշնորհների սահմանափակում, մնացածը մենք կանենք: Այսօր դրա սկիզբը, կարծես, դրված է: Եթե շուկան առողջ է, շուկան ինքը ներդրումներ է ներգրավում տնտեսության տարբեր ճյուղերում»,- մանրամասնեց Արսեն Ղազարյանը:

«Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:

https://www.lragir.am/

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center