Հայ – ռուսական գործարար կապեր

25 հոկտեմբերի 2018 | | Լուրեր, 2018

Հայաստանի թիվ մեկ բիզնես գործընկերը այսօր Ռուսաստանն է, և բնականաբար տնտեսական կապերը ծավալելու և զարգացնելու առաջնային նախապայմաններից է գործարար կառույցների համատեղ գործակցությունը: Այդ տրամաբանության շրջանակներում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և «Գործարար Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կառույցի նախագահ Ալեքսեյ Ռեպիկի անունից կազմակերպության գլխավոր խորհրդի անդամ, Հայաստանում գործարար-դեսպան Արթուր Սողոմոնյանը վավերացրեցին համագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի ձեռնարկությունների, ընկերությունների, կազմակերպությունների և ձեռներեցների միջև գործնական շփումների հաստատմանը և ընդլայնմանը: Մասնավորապես կհամագործակցեն տոնավաճառների, ցուցահանդեսների, սեմինարների, սիմպոզիումների, կոնֆերանսների, գործարար շրջանակների հանդիպումների և այցերի կազմակերպմանը: Հուշագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն նպաստավոր պայմաններ ստեղծելու հատկապես Ռուսաստանում հայ գործարարների ակտիվ մասնակցությանը ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ նոր շուկաներ գտնելու ակնկալությամբ:

Կողմերը մշակելու և ստեղծելու են ճկուն տեղեկատվական բազա նոր գործարար կապեր հաստատելու՝ ժամանակին իրազեկ պահելով օրենսդրական և այլ փոփոխությունների ու նորույթների վերաբերյալ:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հյուրին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանում ետհեղափոխական փուլում նոր իրավիճակի և համագործակցության նոր մտածողության մասին. հատկապես այսօր հայ գործարարը մեծ առաքելություն ունի դրսում ակտիվանալու և ներդրումային ծրագրեր բերելու Հայաստան:

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին զորակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• Քննարկվեցին իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ռիսկերն ու հնարավորությունները• Համագործակցության համաձայնագիր ստորագրվեց ՀԱԳՄ-ի և Թաթարստանի արդյունաբերական կլաստերի միջև• Մարտի 3-ը Գործարարի օրն է• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը՝ Գործարարի օրվա կապակցությամբ• ՀԱԳՄ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ• Գործարար համայնքն իր դիտարկումներն է ներկայացրել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վերաբերյալ• «Տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center