«Իդեալ»-ը հասավ հարավային սահմանին...

Սահմանը թեև զինվորով է պահպանվում, բայց ամրանում ու հարատևում է ապրողով՝ հողագործով ու անասնապահով, ուսուցչով ու աշակերտով, ծառ տնկողով, ջրողով ու բարիքը հավաքողով... Նաև եկած հրուրերով, որ սահմանին բնակվողը իրեն մենակ չզգա... Այո՛, սահման պահողը երբեք իրեն մենակ չպիտի զգա, այլապես միայն զինվորով պահվող սահմանը կամաց-կամաց կթուլանա ու մի օր էլ բաց կլինի օտարների առջև... Այսօր մեր սահմանամերձ բնակավայրերում ապրողները օգնությանը հավասարազոր մարդկային ուշադրության ու ջերմ վերաբերմունքի ունեն...
Այդ մտահոգության զգացողությամբ օրերս հեռավոր սահմանամերձ Կապան քաղաքի բնակիչները հաճույքով ու գոհունակությամբ, չմոռացվածության տրամադրությամբ մասնակցեցին «Իդեալ» համակարգի բարձրակարգ սրահի բացման արարողությանը... Սյունյաց աշխարհում «Իդեալ»-ը բնականաբար ժամանակակից նոր շինարարական ինդուստրիայի ու եվրոպական չափանիշների, բարձրակարգ ծառայությունների, կենցաղային նոր մշակույթի զարգացման նորամուտ է: Նախ՝ «Իդեալ»-ը բազմաթիվ նոր աշխատատեղ է, ասել է թե՝ շատ ընտանիքներ ապրուստի միջոց ունենալով՝ հայրենի հողից ճարահատ հեռանալու մտադրություն չեն ունենա...
Բարձրակարգ ու ճաշակով ձևավորված սրահներում վաճառվում է այն, ինչը կա Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և զարգացած մյուս երկրների համանման սրահներում, ընտրության հարցում կապանցի գնորդը երևանցու նման ընտրության նույն հնարավորություններն ունեն... Առևտրի կենտրոնը միաժամանակ բազմապիսի առաջարկներով, ակցիաներով, խաղարկություններով և այլ ծառայություններով հաճելի պահեր է պարգևելու սահմանամերձ մարզի բնակիչներին, ովքեր հանգստի ու ժամանցի քիչ առիթներ են ունենում:
Գոհունակությամբ ասում ենք, որ «Իդեալ»-ը հասավ Հայաստանի հարավային սահմանին՝ ակամա երազելով այն օրը, երբ այդ սահմանում խաղաղությունը իդեալական կլինի...
Այդպես են մտածում «Իդեալ»-ի 23-րդ սրահի նախաձեռնող կազմակերպիչները՝ «Իմեքս Գրուպ»-ի համասեփականատերեր, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Նորայր Խաչատրյանը և Ռաֆայել Մանուչարյանը, որոնց համար ճշմարիտ քաղաքացիությունն ու հայրենասիրությունը նախ սահմանամերձ բնակավայրերը զորացնելն է:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել