Տնտեսության աճն առաջիկայում ավելի ակներեւ կդառնա

20 հոկտեմբերի 2018 | | Լուրեր, 2018

Ժամանակը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շահեկան էր ու հեռանկարային

Պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի միասնական շուկայի ձեւավորման եւ ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման նպատակով 3 տարի առաջ ստեղծվեց ԵԱՏՄ-ն, որն ապահովում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժը, ինչպես նաեւ՝ համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարումը տնտեսության ոլորտներում՝ ԵԱՏՄ պայմանագրի դրույթներին համապատասխան։

Որպեսզի հստակ լիներ պատկերը, թե որքանով է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը տնտեսապես շահավետ, կամ հայ գործարարները որքանով են կարողացել այս ժամանակահատվածում ինտեգրվել նոր տնտեսական միջավայրին եւ արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու հնարավորությունները, փորձագետներն ու տնտեսագետները հորդորում էին փոքր-ինչ սպասել՝ պարզաբանելով, որ տնտեսական գործընթացները եւ նոր հնարավորություններին հարմարվելը համբերություն ու ժամանակ են պահանջում գործարարից։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը «ՀՀ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարին ԵԱՏՄ անդամակցության, առեւտրաշրջանառության, արտահանման եւ ներկրման տեսանկյունից ոչ միայն արդյունավետ է եղել, այլեւ մի շարք նոր հնարավորություններ է տվել գործարարներին։

Ընդամենը երկու տարի ԵԱՏՄ-ի հետ գործակցելն արդեն ապացուցեց իր տնտեսապես արդարացված լինելը, եւ, ելնելով իրավական դյուրացված ռեժիմից, ահռելի քանակությամբ հումք, ապրանք, արտադրանք սկսեց ներկրվել ԵԱՏՄ երկրներից ավելի արագ, մատչելի եւ ավելի էժան տարբերակով։ Կատարվեց կառուցվածքային փոփոխություն, որն առաջիկայում էլ ավելի է ընդլայնվելու։

Տնտեսության զարգացման դինամիկան եւ վիճակագրական թվերը հիմք համարելով՝ Արսեն Ղազարյանը փաստեց՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը շահեկան է եւ ունի լուրջ հեռանկարներ։

Նախորդ տարվա ցուցանիշներով միայն արտահանումը աճել է 2 մլրդ դոլարով՝ արձանագրելով 25 տոկոս աճ, որի զգալի մասը բաժին է ընկնում Եվրասիական տնտեսական շուկային։ Դեպի ՌԴ աճը կազմել է 28,5 տոկոս, ամբողջ եվրասիական տարածք՝ 27, 5 տոկոս։ Այս տարվա առաջին կիսամյակային տվյալները, ըստ Արսեն Ղազարյանի, վկայում են, որ այդ միտումը պահպանվում է։

«Մենք ունենք արդեն 1, 2 մլրդ դոլարի աճ՝ 6 ամսվա տվյալներով, եւ եթե թավշյա հեղափոխության ընկած ժամանակահատվածը որոշ դիտորդների շրջանում առաջացրել էր թերահավատություն արտահանման աճի տեմպերի նվազեցման առումով, տեղի ունեցավ հակառակը։ Տարեվերջին մենք այդ 2 մլրդ դոլարի սահմանագիծն էլ կհատենք։ Մեզ հաջողվում է դինամիկ զարգացում ապահովող ճյուղերում, ինչպիսիք են դեղագործությունը, վերամշակվող բերքը, տեքստիլ արդյունաբերությունը, շշալցված արտադրանքը, մշտական աճի միտում ապահովել», – նկատեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։

Այսօր գերխնդիրն, ըստ նրա, ոչ թե արտահանման, իրացման ծավալների ապահովումն է, այլ տվյալ ոլորտներում արտադրական ծավալների մեծացումը։

Միության եւ կառավարության անդամների հետ քննարկումների ժամանակ, ըստ Ա.Ղազարյանի, իրենք մշտապես են բարձրաձայնել այն մասին, որ պետք է խրախուսվեն նախ եւ առաջ արտադրական հզորությունների մեծացմանն ուղղված գործընթացները։ Նա մատնանշեց, որ վերջին ամիսներին մթերքների վերամշակմանն ուղղված ներդրումները միտված էին հենց այս խնդրին։ Ներդրողները պայմանագրեր ունեին կնքած, ծրագրեր, սակայն ծավալները չէին բավարարում հստակ քայլերի գնալու։

Այն, որ շուկան որոշակի սպասման անորոշության մեջ է՝ փաստ է, սակայն քաղաքական նոր զարգացման համատեքստում, թավշյա հեղափոխությանը հաջորդած ամիսների ընթացքում, ըստ Արսեն Ղազարյանի, տնտեսական աճը չի դադարել, ինչը լուրջ ձեռքբերում է թե՛ երկրի կայունության, թե՛ մասնավոր հատվածի կայացածության առումով։ Այս ցուցանիշները հնարավոր եղան ապահովել բացարձակ ազատականության, հավասար մրցակցության պայմանների առկայության, մենաշնորհային սահմանափակման եւ վերացման, միջին եւ մանր բիզնեսի կտրուկ աշխուժացման, իրավական եւ սուբյեկտիվ սահմանափակումների վերացման եւ տնտեսության աշխուժացման ու լավատեսության շնորհիվ։

Քաղաքական գործընթացների որոշակիությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը Արսեն Ղազարյանը տնտեսության կայունացման եւ սուբյեկտիվ բացասական գործոնների կայունացման առումով համարում է խիստ կարեւոր։ Տնտեսության ռազմավարության հստակ տեսլական ունենալը առաջիկա 5 տարիների համար բեկումնային կլինի տնտեսության հեղափոխություն իրականացնելու առումով։

Այն ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ներդրողներին կկողմնորոշի, թե հայաստանյան տնտեսության որ ճյուղերն ունեն զարգացման ներուժ, եւ որ ճյուղերի նկատմամբ է պետականորեն ռազմավարական աջակցություն իրականացվելու։

Որքան որ շուկան կմնա կայուն եւ գնողունակ, այնքան հարեւան երկրներից Հայաստանը կունենա ուղղակի ներդրումների աճ, համատեղ ծրագրերի իրականացում, ինչը վերջին տարիներին փոքր-ինչ նվազել է։

Արսեն Ղազարյանը համոզված է, որ հարեւան երկրների հետ գործարարների փոխգործակցության հնարավորությունները մինչեւ տարեվերջ կմեծանան Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ կնքված միության արտոնյալ ազատ առեւտրի ռեժիմի պայմանագրի շնորհիվ, որի միջնորդը նաեւ ՀՀ-ն է։ Ա. Ղազարյանը հուսով է, որ 2017 թ. արտահանման ծավալների աճը մինչեւ տարեվերջ եթե չավելանա, ապա հաստատ չի պակասի։ Ստեղծված պայմանները միայն լավատեսություն ու դրական տրամադրվածություն են հաղորդում գործարարներին, գործարարության զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացման պարագայում։ Մասնավորապես, մրցակցային դաշտը, նրա գնահատմամբ, դարձել է արդար, ներկրման առումով բոլոր գործարարները դարձել են իրավահավասար եւ առկա փաստաթղթերի դեպքում բոլորն էլ մաքսազերծվում են նույն պայմաններով։ Իսպառ վերացել է մենաշնորհային որոշ ապրանքների ներմուծման փաստը։

«Մեզ վերջապես հաջողվեց ձգտել եւ հասնել շուկայի բացարձակ ազատականացման եւ կոռուպցիայի ամբողջական վերացման, եւ այն շունչը, որը հեղափոխություն է կոչվում, տալիս է գործարարին ազատության հնարավորություն», – արձանագրեց նա։
Ինչ վերաբերում է որոշ ապրանքների գնաճին, ապա, ըստ զրուցակցիս, այս պարագայում եւ գնաճը, եւ գնանկումը օրինաչափ եւ սպասելի երեւույթներ են՝ պայմանավորված որոշ ընկերությունների գործունեության արտոնյալ պայմանների վերացմամբ։

«Մենք պետք է համարենք մեծ հաղթանակ, քանի որ նման արմատական համակարգային փոփոխությունից հետո, որը հեղափոխության բացառիկ արդյունքներից է, եթե օբյեկտիվորն պետք է ունենայինք անկում, արձանագրեցինք հակառակը՝ որոշակի աճ, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր տնտեսության հիմնական «խաղացողները առողջ են», եւ ժողովուրդն ու տնտեսությունը կարող են առողջ մթնոլորտում՝ ինքնազարգանալ», – ասաց Ա.Ղազարյանը։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի համոզմամբ, եկող տարին կլինի բեկումնային նաեւ ներդրումների տեսանկյունից, իսկ որպեսզի սովորական քաղաքացուն անմիջականորեն հասնի տնտեսության զարգացման առաջին ազդակը, եւ տնտեսության առաջխաղացումը դառնա ակներեւ, ժամանակ է պետք։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ շրջանակներում բեռնափոխադրման ժամկետներին, ապա նշենք, որ այս առումով դրական պատկերը եւս ակնհայտ է։

Արսեն Ղազարյանը Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը դրական է համարում մեկ այլ տեսանկյունից եւս։ Մաքսային միությանն անդամակցությունը մեծացնում է Հայաստանի ֆունկցիոնալությունը։ Երկիրը հարեւան երկրների համար շատ լավ հարթակ է ԵԱՏՄ մուտք գործելու համար, որտեղից կարելի է ներկրվող ապրանքը առանց մաքսատուրքերի, առանց վարչարարական խնդիրների արտահանել, ինչը երկրի սահմանափակ հաղորդակցության պայմաններում մեծ առավելություն է։

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center