Հայաստան-Համաշխարհային բանկ
Հայաստանում գործող միջազգային կառույցները անցած տասնամյակներում բազմաթիվ առաքելություններով ջանացել են զորակցել հատկապես տնտեսության զարգացմանը՝ գործարարներին տրամադրելով միջոցներ ու հնարավորություններ բիզնեսը կայունացնելու և համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու: Այս մտահոգությամբ և տրամաբանությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում իրենց ծրագրի առաքելության նպատակը ներկայացրեց մեր հանրապետությունում Համաշխարհային Բանկի տնտեսագետ, ծրագրի ղեկավար Սառա Նիմանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և հավասար մրցակցային դաշտի վերաբերյալ ձեր այս օրակարգը Ապրիլյան հեղափոխությունից առաջ էլ կար, բայց ընդամենը զուտ միջոցառումային ձևաչափով: Մեզ մոտ մի քանի ամսում իրավիճակ է կտրուկ փոխվել, մեծ թռիչք կա, կոռուպցիա չկա, հավասար մրցակցային դաշտ կա, մենաշնորհ չկա: Հասարակությունը շատ արագ ինքնամաքրվում է, - հյուրերին ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: - Մենք բոլոր կառավարությունների ժամանակ էլ շուրջ երեք տասնամյակ բարձրաձայնել ենք այդ մասին, բայց այն իրականություն դարձավ ընդամենը քաղաքական հստակ ու վճռական կամքի դրսևորման շնորհիվ: Այս ձեռքբերումները հարկավոր է անհապաղ կապիտալիզացնել: Եվրասիական տնտեսական համակարգում մենք պետք է մեր մոդելը ներկայացնենք, ինչը կարող է օրինակելի դառնալ նաև մյուսների համար»:
Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Սառա Նիմանը նշեց, որ բազմիցս օժանդակություններ են տրվել կոնկրետ ֆիրմաների, որովհետև համատարած կոռուպցիայի պայմաններում զանազան ատյաններ դրանք փոշիացնում էին և անարդյունավետ օգտագործում:
Այս խնդրում հյուրին համակարծիք լինելով՝ Արսեն Ղազարյանը միաժամանակ հավելեց՝ «Այդ գործում միջազգային ինստիտուտների և կառույցների խորհրդատվությունը այսօր կարող է առավել շահեկան լինել: Մեր տնտեսությունը այս անցումային փուլում պահելու համար ևս 2-3 տարի ֆինանսական այդ օժանդակությունները հարկավոր են, որից հետո զարգացումը կապահովվի: Այլապես այսօր 7-8 տոկոսով ՀՆԱ-ի աճը լիարժեք հենման կետ չի կարող լինել»:
Քննարկվեցին նաև հանդիպման խնդրին ածանցյալ այլ հարցեր:
|
|
|
|
|
|
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել