Մեքսիկա – Հայաստան

31 օգոստոսի 2018 | | Լուրեր, 2018

Օգոստոսի 14-16-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացավ միջազգային ցուցահանդես «MEXIKO ALIMENTARIA FOOD SHOW 2018» խորագրով: Մեր հանրապետությունից, որպես գնորդ (Bayer) ընկերությունների ներկայացուցիչներ մասնակցում էին  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Սուսաննա Խալաթյանը և «Շարոյան Սարյան» («Հալեպ» ապրաքանիշ) ՍՊԸ ընկերության տնօրեն Ալին Մասրլյանը: Մասնակիցները գոհունակությամբ նշեցին ՀՀ արտգործնախարարության և Մեքսիկայում ՀՀ դեսպանի խորհրդական Հայկ Հակոբյանի կազմակերպչական դերի մասին, ինչի շնորհիվ հնարավոր եղավ առաջին անգամ Հայաստանի մասնակցությունը նման պատվավոր միջոցառմանը:

Ցուցահանդեսին մասնակցում էին 22 երկրների պատվիրակներ:  ՀԱԳՄ-ի կողմից ներկայացվեց հայաստանյան «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ֆիրմայի «Մառանիկ» ընկերությունը և «Շահնազարյան» ֆիրմայի արտադրանքը՝ հետագայում ներմուծման ակնկալիքներով:

Տոնավաճառը կազմակերպված էր բարձր մակարդակով, ժամանակակից դիզայնով, ներկայացված էր Մեքսիկայի սննդամթերքի բազմազանությունը՝ թարմ էկզոտիկ մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք, յուղեր, պահածոներ, սուրճի տեսակներ, խմիչքներ, ձավարեղեն և լոբեղեն, համեմունքներ և այլն:

Ամբողջ տեսականին ուներ բարձր որակ և համային հատկանիշներ:

Միջոցառումը նախաձեռնել էր Մեքսիկայի գյուղատնտեսության նախարարությունը, իսկ կազմակերպչական աշխատանքները իրականացնում էր իսպանական VSI CONSALTING ընկերությունը: Բարձր մակարդակով կազմակերպված էր տարբեր երկրների պատվիրակների համար հանդիպումների գրաֆիկը (օն լայն գրանցման միջոցով), որը ապահովում էր դյուրին ու արդյունավետ գործընթացը: Ցուրաքանչյուր օրվա համար մշակվում էր անհատական հանդիպումների պլան՝ առավել ճկուն ու նպատակային դարձնելով ամեն հանդիպում:

Մեքսիկաի սննդամթերք արտադրության ընկերությունների մասին բավականին օգտակար ինֆորմացիա է բերվել, որը կարող է օգտակար լինել Միության  կազմակերպությունների համար: Եթե կա հետաքրքրություն այդ շուկաի նկատմամբ, կարող եք դիմել ՀԱԳՄ՝ Սուսաննա Խալաթյանին (հեռ.՝ 091-889-789):

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center