Աշխարհն առանց թափոնի
Մեր մոլորակն այսօր էկոլոգիական բազում հիմնախնդիրներ ունի, որոն շարքում հատկապես առանձնանում է բնության մեջ վտանգավոր թափոնների առկայությունը: Այդ մարտահրավերի տրամաբանությանն էր միտված «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության նախաձեռնած «Աշխարհն առանց թափոնի» միջոցառումը, որ կազմակերպվել էր հուլիսի 13-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը, խոսելով համաշխարհային էկոլոգիական մարտահրավերի մասին, ընդգծեց՝ «Խնդիրը պարզունակորեն չի վերաբերում սոսկ աղբաթափությանը, այլ ունի արտադրական ենթատեքստ՝ ներդնել անթափոն ցիկլեր, որոնք կբերեն նաև տնտեսական շահեկանության: Հատկապես պետք է խթանող մեխանիզմներն աշխատեն, այլ ոչ թե սահմանափակող...»:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեթը մասնավորեց, որ թափոնների կառավարման խնդիրը վաղուց է մտահոգում մոլորակի բնակչությանը, արվում են քայլեր, բայց դեռևս՝ ոչ բավարար: Ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության տնօրեն Էլինա Մարգարյանը ներկայացրեց պլաստիկ թափոնների աղտոտման ներկա իրավիճակը, գլոբալ զարգացումները և Հայաստանը թեման:
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Արմինե Թուխիկյանը ներկայացրեց «Մարտահրավերներից մինչև հնարավորություններ, պլաստիկ թափոններից շինանյութի ստացման» ծրագիրը:
Հանդիպման բոլոր բանախոսների ելույթների հիմնական թեման վերաբերում էր Հայաստանի անելիքներին, որովհետև «Աշխարհն առանց թափոնի» մարտահրավերը օրախնդիր է նաև Հայաստանի համար:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել