ՀԱԳՄ – Ասիական զարգացման բանկ
Հուլիսի 4-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Ասիական բանկի ներկայացուցիչ Թոմաս Ռոբինսոսին: Թեև զրույցի թեման բազմաբնույթ էր, սակայն քննարկվող խնդրի բուն թեման առավել քան հստակ էր ու կոնկրետ՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կարծիը պետական գնումների համակարգի վերաբերյալ:
Պարոն Արսեն Ղազարյանը բավականին հանգամանալից ներկայացրեց պետական գնումների համակարգում արձանագրված լրջագույն խախտումները, դրանց ծնող պատճառները և վերջին իրադարձություններից հետո բարեփոխումների դրական արդյունքն ու հեռանկարները: «Ես Ձեր առաքելությունը շատ եմ կարևորում, որովհետև Ձեր դիտարկումներն ու վերլուծությունը լինելու են ճշմարիտ ու օգտակար», - այցը արժևորեց ՀԱԳՄ նախագահը:
Հանդիպմանը մասնակցում էին և խնդրի վերաբերյալ կարծիքներ արտահայտեցին ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել