ՀՀ կառավարության առաջնահերթ քայլն արտահերթ ընտրություններ անցկացնելն է. Արսեն Ղազարյանը՝ բիզնես սպասումների մասին

05 հունիսի 2018 | | Լուրեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության առաջնահերթ քայլը պետք է լինի արտահերթ ընտրություններ անցկացնելը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Շուտափույթ ընտրություններով պետք է քաղաքական դաշտի իրական պատկերն արտահայտվի Ազգային ժողովում: Դա շատ կարևոր է, որովհետև բիզնես հանրությունը սպասումների փուլում է: Դրանից բացի, գործադրի առաջնային խնդիրներից պետք է լինի նաև իր հռչակած կարգախոսները որպես նպատակ իրականություն դարձնելը», - ասաց Արսեն Ղազարյանը:

Թեպետ նոր կառավարության գործունեության մեկնարկից կարճ ժամանակ է անցել, սակայն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց, որ արդեն որոշ ուղղություններում դրական ազդակներ կան: Նրա խոսքով, մի խումբ գործարարների ու վարչապետի հանդիպմանը, նա նշել է, որ այն փոփոխությունները, որոնք արդեն վարչարարության մեջ նկատվում են, շատ ողջունելի են: Մասնավորապես փոփոխությունները մաքսազերծումների գործընթացում, հարկային ոլորտում, ստվերային դաշտում գտնվող որոշ գործարարների 180 աստիճանով շտկվելը և փաստաթղթային շրջանառությամբ աշխատելը: 

«Բիզնեսի կողմից սեփական գործունեությունը սրբագրելու, շտկելու գործընթաց նկատվում է: Միտումը կա, թե ինչ արդյունքների կհասնենք, կախված է և՛ գործարարներից, որ հավատան որակական փոփոխությունների անդառնալիությանը, և՛ նաև կառավարիչներից, որ այսօրվա հռչակած քաղաքականությունը պրակտիկ վարչարարության մեջ չխաթարվի: Գործարարությունն ուղղակի սպասում է, որ այս փոփոխությունները լինեն մնայուն, անդառնալի, այդ դեպքում կակնկալենք այն արդյունքները որոնք հեղափոխական են: Այն է՝ ստվերի կրճատում, բյուջեի մուտքերի կտրուկ ավելացում, հավասար մրցակցային դաշտ, խտրականությունների, արհեստածին մենաշնորհների ի սպառ վերացում: Մենք այդ դրական սպասումների մեջ ենք», - ասաց Արսեն Ղազարյանը:

Անդրադառնալով ներդրումներն ակտիվացնելու հնարավորություններին՝ Արսեն Ղազարյանը նշեց, որ դրսից ներդրումների ներգրավման հիմնական նախապայմանը ներսի ներդրումների ակտիվացումն է:

«Մենք պետք է ներսում ակտիվանանք, որ օտարերկրյա ներդրողը վստահություն ունենա: Ես համոզմունք ունեմ, որ եթե հավասար մրցակցային դաշտի աստիճանը բարձրացնենք, ապա և՛ ներսի, և՛ դրսի ներդրումների ակտիվացում կունենաք: Հիմնական պայմանը բիզնեսի աշխուժացման հավասար մրցակցային դաշտն է, խտրականության բացակայությունը», - ասաց Արսեն Ղազարյանն՝ ընդգծելով, որ դրական ազդակները կան, մնում է այս ամենը պահպանվի, շարունակական լինի:

Մայիսի 8-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, նա ձևավորել է կառավարություն: Նոր կառավարությունը հունիսի 1-ին հաստատել է ծրագիրը, ապա ներկայացրել ԱԺ, որը այն կքննարկի հունիսի 7-ին: Ծրագրի առաջնային դրույթներից է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Աննա Գզիրյան

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center