Նեոբոլշևիկյան մտածելակերպից պետք է դուրս գանք և նոր կառավարությանը աշխատելու ժամանակ տանք

19 մայիսի 2018 | | | Լուրեր, 2018

«Ժողովրդի հանրաքվեն ստացած վարչապետ ունենք և պարոն Փաշինյանը ի զորու է ապահովել երեք հանգամանք, որոնք շատ կարևոր են տնտեսության զարգացման համար՝ հավասար մրցակցային դաշտ, արհեստածին մենաշնորհների վերացում և տնտեսական հարաբերությունների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում․ տնտեսական հիմնական մարտահրավերները սրանք են և այս խնդիրները լուծելու դեպքում ունենում ենք ներդրումային ամենաբարենպաստ դաշտը», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով նոր կառավարության անելիքներին՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավման և ներդրումային դաշտի խթանման առումով։

Այս համատեքստում Արսեն Ղազարյանը համոզմունք հայտնեց նաև, որ նախորդ կառավարությունը միջազգային դասական փորձաքննությամբ անցած օրենսդրություն ստեղծել են, իսկ հիմա նոր կառավարությունը պետք է կարողանա վարչարարությունը զարգացնել և ստիպել բիզնեսին փաստաթղթային շրջանառությամբ աշխատել։

«Հիմա պետք է փաստաթղթաշրջանառությամբ աշխատեն բացառապես բոլորը և սրա համար կա քաղաքական կամք, կա ժողովրդի քաղաքացիական ակտիվության բարձրացում, որովհետև խաղի կանոններն արմատապես փոխելը կախված է նաև սպառողներից ու արտադրողներից, այլ ոչ թե միայն պետությունից», - ընդգծեց մեր զրուցակիցն ու միևնույն ժամանակ տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ այս երկու շաբաթվա ընթացքում նկատվում է օտարերկրյա ներդրումների ակտիվացում, ինչպես նաև ՓՄՁ սեկտորի աշխուժացում։

Նրա խոսքերով՝ հատկապես վերջին տարիներին մեր տնտեսական հիմնական խնդիրներից մեկը նաև այն էր, որ խոշորացող բիզնեսները ճնշում էին ՓՄՁ դաշտը, իսկ նման պարագայում, եթե չկա փոքր բիզնես, ապա չկա նաև զանգվածային զբաղվածություն, չկա արժանապատվության բարձրացում։

Այս համատեքստում ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահը հավելեց նաև․«Այսօր մենք գերխնդիր ունենք նաև արժանապատիվ աշխատատեղերի ստեղծման ու արժանապատիվ աշխատավարձերի հատկացման, այսինքն միայն քանակը չէ, որ կարևոր է , այլ պետք է տանք նաև այն աշխատավարձը, որը քաղաքացու կենսական պահանջը կբավարարի և նրա մեջից կհանի գործադուլի գաղափարը։

Այսօր ոմանք ասում են, թող նոր կառավարությունը «Նաիրիտ» գործարանը վերագործարկի, բայց կառավարության գործառույթը «Նաիրիտ»-ի բացումը չէ, այլ կառավարության խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի օտարերկրյա կամ տեղական ներդրողները կարողանան «Նաիրիտ»-ում ներդրումներ անել և մրցունակ սինթետիկ կաուչուկ ստանալ աշխարհում մրցակցել, ինչն էլ միաժամանակ կապահովի նաև մեր բնակչության որոշ մասի մշտական զբաղվածությունը, այսինքն մենք չպետք է նեոբոլշևիկների պես մտածել և ասել՝ այ կառավարություն էս արա, էն արա՝ ոչ, էդպես չի կարելի»։

Արսեն Ղազարյանը հորդորեց նաև մեր բնակչությանն ունենալ համբերություն և նոր կառավարությանը աշխատելու ժամանակ տրամադրել՝ տնտեսական զգալի արդյունքներ արձանագրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center