Սևծովյան Երևանյան խորհրդաժողովը

Մայիսի 17-ին Երևանի «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԻՏ» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործարար խորհրդի տնօրենների խորհրդի 58-րդ հերթական նիստը: Խորհրդի անդամներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը: 2018-ի հունվարի մեկից գործարար խորհուրդը ղեկավարում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով նաև ղեկավարեց Երևանյան նիստը:
Իր ելույթում պարոն Ղազարյանը, արժևորելով Գորժարար խորհրդի կատարած աշխատանքը, միաժամանակ նկատեց, որ առանձին անդամ երկրներ իրենց բացակայությամբ կարծես թե զգուշավորություն են ցուցաբերում Հայաստանյան սիրո թավշյա հեղափոխությանը հաջորդող իրողությունների նկատմամբ: Քննարկվեցին տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ իրենց նկատառումներն արտահայտեցին նիստի մասնակիցները: Նրանք հույս հայտնեցին, որ Հայաստանյան նոր իրողությունները անշուշտ դրականորեն կանդրադառնան տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու անվտանգության և բիզնեսի զարգացման վրա:
Slaq.am - Լրատվական աղբյուր
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել