Հայաստան-Շվեյցարիա գործարար համաժողով

14 ապրիլի 2018 | | Լուրեր, 2018

Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է “Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները” խորհագրով գործարար համաժողովը: Այն կազմակերպվել էր Ժնև կանտոնի Առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առևտրային ներկայացուցչի նախաձեռնությամբ ու համակարգմամբ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԺԱԱՊ գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը: Պարոն Սուբիլիան խիստ դրական գնահատեց Հայաստանի նկատմամբ շվեյցարական գործարար համայնքի հետաքրքրությունը և ձեռնամուխ է լինելու դեպոի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:

Համաժողովի ընթացքում Շվեյցարիայում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը շվեյցարացի, ֆրանսացի և այլ օտարերկրյա գործարարներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային դաշտը և գործարար միջավայրը: Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի ՏՏ, զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների, ֆինանսաբանկային համակարգի, վերականգնվող էներգետիկայի, ոսկերչության և գինեգործության ոլորտների առանձնահատկություններն ու գրավչությունը:

Հայաստանյան գործարար պատվիրակության կազմում ընդրկվել են բեռնափոխադրումների, ֆինանսաբանկային, ՏՏ, ազատ տնտեսական գոտիների, առողջապահության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, սննդարդյունաբերության և խորհրդատվական շուրջ 30 ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Որպես Հայաստանի և Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ընդլայնման և խորացման երաշխիք, հայ – շվեյցարական գործարար համաժողովին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Ժնև Կանտոնի առևտրաարդյունաբերական պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր: Սա նոր մակարդակի կբարձրացնի ֆրանսախոս Շվեյցարիայի և հայկական գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները:

Միջոցառման ավարտին կազմակերպվել է հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես: Նույն օրը, համաժողովին նախորդել է հայկական արտադրանքի ցուցադրություն և անհատական /B2B ձևաչափով/ հանդիպումներ՝ շվեյցարական գործարարների հետ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ Հայաստանյան ներգնա տուրիզմի, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով:

Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրությունն արտահայտվեց միջոցառումների բազմամարդ սրահներում, ուր ներկա էին շվեյցարիայից և ֆրանսիայից ժամանած շուրջ 70 գործարարներ` թե՛ օտարազգի, թե՛ հայ: Ներկա էին շվեյցարական ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք նյութեր են նախապատրաստում միջոցառման լուսաբանման համար:

Ուրբաթ, ապրիլի 13-ին պատվիրակությունը մասնակցելու է նաև Ժնևում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրի բացման արարողությանը:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center