Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Մեր արագընթաց ժամանակներում ինտերնետը այնքան ու այնպիսի անակնկալներ է մատուցում, որ չենք հասցնում նույնիսկ զարմանալ: Այսօր զարմանալն է զարմանալի... Ահավասիք՝ զարմանալուց առավել հպարտանում ենք, որ հայաստանյան ամենահանրահայտ ընկերությունը ստեղծել է ծառայությունների մի այնպիսի համակարգ, որ ասենք վերանորոգման որևէ խնդրի դեպքում ոչ թե պետք է փնտրել, սպասել, նյարդայնանալ ու երբեմն քաշքշուկների մեջ ընկնել, այլ ընդամենը սմարթֆոնի կոճակը սեմելով՝ նույն պահին ցանկացած տեղում ընտրել իր վարպետին համապատասխան բնութագրերով, տեղեկանալ մանրամասներին և լսել պատասխանը՝ «Ձեր ուզած վարպետը 15 րոպե հետո ձեր տանը կլինի»... Ամեն ինչ արվում է թափանցիկ և քաղաքակիրթ եղանակներով... Սա վերաբերում է հանրահայտ հայաստանյան «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության Ideal Master հավելվածին, որը բազում հոգսերից կազատի բոլորիդ... Այս նորարարությունը ստեղծելու է նոր աշխատատեղեր, բարձրացնելու է ծառայությունների մատուցման որակը Հայաստանում: Այն հասանելի է IOS և ANDROID սարքերի համար: Սա նոր խոսք է մեր հանրապետությունում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհանդեսի բացմանը պատկերավոր բնութագրեց 21-ամյա ընկերությանը և նրա հիմնադիր ղեկավար Նորայր Խաչատրյանին՝ «Շուրջ երկու տասնամյակ մեր նորագույն բիզնեսի առաջին ծիծեռնակներից մեկը՝ Նորայր Խաչատրյանը ստեղծեց այնպիսի բիզնես կառույց, որ երբեմն տնտեսական անբարենպաստ պայմաններում էլ վերընթացը պահպանում էր՝ մեր հանրապետություն ներմուծելով քաղաքակիրթ բիզնեսի նոր ու առաջավոր մտածողություն, ճաշակ ու նոր չափանիշներ...»:
«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության նորարարությունը արժևորեցին նաև Հայաստանի բարձր տեխնոլոգիաների առաջատարներ «Synopsys Armenia” ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «ՅՈՒՆԻՔՈՄՓ» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բալդրյանը և այլ ոլորտների ղեկավարներ ու մասնագետներ:
Շնորհանդեսին հրավիրված հատուկ մասնագետները քննարկեցին տեղեկատվական և թվային նորագույն տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները՝ կարևորելով հայաստանյան տնտեսական և գործարար միջավայրի վրա դրանց հիմնարար ազդեցությունը:
Ոչ թե փնտրեք, այլ ընտրե՛ք...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել