Սիրելի հայրենակիցներ, տարեվերջյան բոլոր խոհերն ու մտորումները հատկապես գործարարներիս համար հոգսաշատ մեր օրերում նույնն է՝ «Ի՞նչ արեցինք անցնող տարում և ի՞նչ ենք անելու 2018-ին մեր պետության և ժողովրդի հոգսը թեթևացնելու»:

26 դեկտեմբերի 2017 | | Լուրեր
Թեգեր՝

Սիրելի հայրենակիցներ, տարեվերջյան բոլոր խոհերն ու մտորումները հատկապես գործարարներիս համար հոգսաշատ մեր օրերում նույնն է՝ «Ի՞նչ արեցինք անցնող տարում և ի՞նչ ենք անելու 2018-ին մեր պետության և ժողովրդի հոգսը թեթևացնելու»: Բնականաբար՝ ամենակարևոր քայլը նոր աշխատատեղերի ստեղծումն է, որով մարդիկ երաշխիքներ կունենան մնալու Հայաստանում, իրենց մտքի ու բազկի ուժը ի սպաս դնելու հանրապետության բարգավաճմանը:

Սիրելի գործընկերներ, անցած երկու տասնամյակներին, համախմբվելով մեր Միության շուրջը, դուք արել ու անում եք հնարավորը: Իսկ 2018-ին առավել քան լարված պետք է աշխատենք նոր տնտեսահարաբերություններում՝ դիմակայելով ժամանակի մարտահրավերներին՝ նվիրված աշխատանքով հաղթահարելու դժվարությունները:

Կամենում եմ ձեզ հիշեցնել հայոց գործարարության մեծ քրմապետ Ալեքսանդր Մանթաշյանցի կտակը՝ «...Հայ վաճառականներ, դուք հայ ազգի վաստակավոր ձեռքն եք, նրա հաստատություններին սնունդ մատակարարող աշխատավորը, նրա կենդանի գանձն եք ու գանձարանը... Մի՛ լռեք, մի՛ հեռանաք հայ վաճառականի ավանդական ճանապարհից, մի՛ մերժեք ձեր պարտքերն առ հայրենիք, մի՛ հրաժարվեք ձեր իրավունքներից՝ ազգային ղեկը ձեռքից վար թողնելով...»:

Սիրելի գործընկերներ, ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկանում առողջություն և երջանկություն ձեր ընտանիքներին և բարեկեցություն մեր ժողովրդին:

ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա