Գործարար հանդիպում ՀՀ վարչապետի և նախարարների հետ «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում

29 նոյեմբերի 2017 | | Լուրեր

Նոյեմբերի 25-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ակտիվի ոչ ֆորմալ, բայց արդեն ավանդական դարձած հերթական հանդիպումը, որին մասնակցում էին նաև ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը և ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Մի քանի ժամ տևած հանդիպումն անցավ բավականին արդյունավետ և կառուցողական մթնոլորտում: Մի կողմից գործարարները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրներն ու Հայաստանի տնտեսության ապագային վերաբերվող հարցրեր ուղղեցին վարչապետ Կարեն Կարապետյանին, մյուս կողմից` վարչապետը գործարարներին ներկայացրեց տնտեսական բլոգում տեղի ունեցող բարեփոխումներն ու ապագայում իրականացվելիք քայլերի սխեման, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանում ներդրումներ կատարելու դաշտեր՝ կոչ անելով գործարաներին ակտիվորեն ներգրավվել, փորձելով նաև իրենց օտարերկյա գորըներներին ներգրավել Հայաստանում ներդրումներ կատարելու գործում:

Մասնավորապես քննարկվեցին առողջապահության և գյուղատնտեսության բնագավառներում ապահովագրական համակարգերի ներդրմանը և զարգացմանը, Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին, բանկային համակարգ - գործարար միջավայր փոխհարաբերություններին վերաբերվող հիմնահարցեր և այլն: Հատկանշական է, որ կառավարություն-գործարարներ երկխոսությունը փոխադարձ ընկալելիության և փոխըմբռնման հարթությունում է, ավելին՝ այդ հարաբերությունները գործընկերային են, առավել ևս, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հստակ մեսիջ ուղղեց, որ կանգնած է գործարարների կողքին և պատրաստակամ` աջակցելու յուրաքանչյուր հարցում:

Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն նման ֆորմատի հանդիպումներն ու կառավարություն-գործարար միջավայր երկխոսությունը դարձնել պարբերական:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա