Խոշոր բիզնեսը գտնվում է մի մամլիչի տակ, որտեղ նրանց ամեն մի կոպեկը հսկվում է

14 նոյեմբերի 2017 | | Լուրեր
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեզ հետ զրույցից առաջ հանդիպում էր ֆրանսիացի և եգիպտացի գործարարների հետ, որոնք հետաքրքրված էին Հայաստանի ներդրումային դաշտով: Եվ ինչպես միշտ, այդ խմբերի մեջ կան նաև ծագումով հայ գործարարներ: Ա.Ղազարյանի խոսքերով՝ նրանք ուզում են որոշակի ներդրումներ իրականացնել և դրա համար էլ պայմաններին էին ծանոթանում և երաշխիքներ ուզում:

– Դուք կարողացա՞ք նրանց հավատացնել, կամ նրանք ունեի՞ն այն համոզմունքը, որ նրանց ներդրումները մեր երկրում ապահովված են լինելու, եկամուտները՝ երաշխավորված:

– Համոզմունք չունեն, բայց հավատքի աստիճանն ավելի բարձր է և ցանկությունները՝ մեծ: Մենք էլ մեր՝ «Ապավեն» ընկերության օրինակով ապացուցեցինք, որ բավականին լուրջ ներդրումներ ենք արել, որ ներդրումների համար լավ երկիր ենք: Համեցեք, տղաներ:

– Պարոն Ղազարյան, մեր հարկային եկամուտների 70 տոկոսը վճարում է խոշոր բիզնեսը, ՓՄՁ-ներին ընդամենը 30 տոկոսն է բաժին հասնում: Սա տնտեսության ինչպիսի՞ վիճակի վկայությունն է:

– Այո, վերջին 7-8 տարիներին այդպես է: Մենք ընդամենը 25-26 տարվա տնտեսություն կամ մոտ 22 տարվա մասնավոր բիզնես ունեք, և մեր երկրում միջին խավ, միջին բուրժուազիա, որը երկրի կայունության հիմքն է, շատ դանդաղ ու դժվար է ձևավորվում: Դրա համար վերջին 10 տարիներին մեր միության անդամներն են վճարում բյուջեի եկամուտների 70 տոկոսը: Եվ սա անցումային շրջանի մասնավոր համակարգի օբյեկտիվ ընթացքն է: Այդպես է բոլոր անցումային երկրներում:

– Այդ դեպքում ինչո՞ւ է հարևան Վրաստանում այդ թիվը 60-ից ցածր, իսկ մերձբալթյան երկրներում՝ շատ ավելի ցածր:

– Վրաստանի թվերի վերլուծությունը չեմ արել: Մեզ մոտ զարգանալու պայմանները 90-ականներին անհամեմատ ծանր էին, շրջափակում էր, էներգետիկ ճգնաժամ, պատերազմ, հարևանների հետ թշնամանք, շուկաներ չունեինք: Բայց մեզ մոտ ստվերայնությունը փոքր բիզնեսում ավելի մեծ է:

– Այսինքն՝ Դուք համաձայն եք ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի այն կարծիքի հետ, որ մանրածախ առևտրում մեծ ստվեր կա:

– Ես ունեմ իմ կարծիքը, համաձայն որի՝ օբյեկտիվ է, որ տնտեսական զարգացման այս էտապում բյուջեի եկամտային մասի 70 տոկոսը խոշոր բիզնեսն է վճարում: Բայց պարբերաբար մենք էլ մեր հրապարակային ելույթներում, հանդիպումներում, տնտեսական զարգացումների վրա ներգործելու մեր համեստ միջոցներով ձգտում ենք, որ փաստաթղթով աշխատող ՓՄՁ-ների քանակը մեծանա:

– Տնտեսության մեջ ՓՄՁ-ների կշիռը շատ փոքր է, ու նրանց առաջացրած ստվերն էլ փոքր է: Արժի՞ կենտրոնանալ նրանց վրա, հատկապես որ ՓՄՁ-ներն ավելի շուտ սոցիալական և ոչ թե հարկեր վճարելու խնդիր են լուծում:

– Երբ խոսում ենք հարկային վարչարարության մասին, արժի կենտրոնանալ բոլորի վրա ու հավասար հարկման քաղաքականություն իրականացնել, որովհետև փոքր շուկա ունեցող տնտեսություններում փոխկապակցվածությունը շատ մեծ է: Բայց ակնհայտ է, որ ստվերայնությունը խոշոր բիզնեսում քչացել է, և մենք ավելի շատ եկամուտներ ենք ակնկալում: Դրա ռեալ քաղաքականությունը վերջին տարիներին ունենք:

– Իսկ ստեղծվե՞լ է Ձեր ասած այդ հավասար հարկման քաղաքականությունը:

– Ես ակնհայտ դրա միտումը տարին տարվա վրա տեսնում եմ: 2008-2009թթ. հարկային քաղաքականությունը ես չեմ համեմատի 2014-2017թթ. վարչարարության հետ: Իհարկե, դժվար է, քանի որ կան փողկապակցված շահեր, կա շուկայի դիմադրություն, և կատարելագործման բավականին մեծ տեղ ունենք:

– Բայց եթե այդպիսի ռեալ փոփոխություն կա, ինչո՞ւ է շարունակում մեծանալ տնտեսության կենտրոնացվածությունը: Նույն այդ 70/30 հարաբերակցության հակառակն է ապացուցում:

– Կենտրոնացվածությունը վատ բան է, բայց մենք 25-26 տարում նման տնտեսություն ենք ձևավորել: Իսկ այսօր պետք է գերխնդիր դնենք, որ կենտրոնացվածությունը մտնի հավասար հարկման դաշտ, չունենա որոշակի արտոնություններ: Քանդելը, մասնատելը ճիշտ չէ և՛ իրավական, և՛ բարոյական առումով, այսօրվա մեր տնտեսության քաշող ուժը, աշխատատեղեր ստեղծողը խոշոր բիզնեսն է: Այո, կան գերակա դիրք ունեցողներ, որոնք շատ խոշոր են, բայց պետք է լինեն լիարժեք հարկ վճարողներ: Մյուս կողմից՝ ՓՄՁ-ներին բավականին մեծ արտոնություններ են տրվում, և չտեսնել, որ նրանք այսօր փաստաթղթային շրջանառության մեջ ավելի ազատ են, ճիշտ չէ:

– Բայց ՓՄՁ-ներին էլ թույլ չի տրվում մտնել լայն սպառման, հատկապես սննդի ներկրման շուկաները:

– Եկեք ընդունենք, որ վերջին մեկուկես տարում չկա նման բան, բայց ՓՄՁ-ն ի վիճակի չէ մրցակցել կայացած բիզնես կառույցների հետ, ի վիճակի չէ բերել այդ ապրանքները, նույն գնով մատակարարել շուկային ու շահութաբերություն ունենալ: Բայց այն որ մաքսային վարչարարության մեջ չկան նախկին արգելքները, փաստ է: 10-20 տարի խոշոր ներդրումներ արած, առևտրային ցանցեր ունեցող դիստրիբյուտորների հետ կապեր ստեղծած կազմակերպության հետ մրցակցելն ու հավասար արդյունք ունենալը շատ դժվար է: Շատ դժվար է բացել զովացուցիչ ջրերի գործարան ու մրցակցել «Պեպսի կոլա»-ի, էլ չեմ ասում՝ «Կոկա կոլա»-ի հետ: Բայց մի քանի օրից Դիլիջանում նոր գարեջրի գործարան է բացվում այն դեպքում, երբ շուկան գերհագեցած է: «Կիլիկիա» գործարանի փայատերերից Հակոբ Հակոբյանն է հիմնադրում և վստահ է, որ հաջողություն կունենան:

– Ամեն դեպքում, չե՞ք կարծում, որ հարկային-մաքսային ծառայություններն ու ընդհանրապես բիզնեսին առնչվող պետական կառույցները խտրական վերաբերմունք ունեն՝ հօգուտ խոշոր և հովանավորվող բիզնեսի:

– Ոչ, ՓՄՁ-ներն այսօր չեն գտնվում այն մամլիչի տակ, որով այսօր խոշորին են հսկում և ամեն մի կոպեկը վերահսկում:

– Դուք առնչվում եք դրսի ներդրողների հետ, նրանք մեր երկրում հատկապես ո՞ր խնդիրներից են դժգոհում:

-Առաջին հերթին շատ լուրջ խնդիր է դատաիրավական համակարգը, դատավորների քանակը քիչ է, մասնագիտացված դատարաններ չկան, և վեճերը շատ բարդ ու երկար ժամանակի ընթացքում են կայացվում:

– Նաև դատաիրավական համակարգի ոչ բարենպաստ վիճակն է, որ մեր երկիրը Duing bussines դասակարգման 47-րդ տեղում է և 9 կետով հետընթաց է ունեցել:

– Duing bussines-ի ցուցանիշներում մենք մեկ բարձրացել ենք, մեկ՝ իջել: Շատ ավելի կարևոր է ներդրումների այն մթնոլորտը: Այսօր խնդիրն այն է, որ թեև դրսից ներդրումային հոսք կա, բայց մենք ներքին ներդրողին ակտիվացնելու փաստի առաջ ենք: Դրսինները գալիս են՝ պայմանավորված մեր առևտրային ռեժիմի, կարգավիճակի, կառավարության՝ դրսի ներդրողներին արտոնություն տալու քաղաքականությամբ: Մենք խնդիր ունենք, որ ճգնաժամից հետո ներքինը ներդրումներ անի: Ինձ համար կարևոր էր, որ կառավարությունը հումք, սարքավորումներ ներկրելու դեպքում սահմանի վրա հարկ չվճարելու որոշում է ընդունել: Սա լուրջ խթան է, որ վերամշակող ընկերությունները նոր հոսքագծեր ու սարքավորումներ ներկրեն: Այսօր մենք շուկայի խնդիր չունենք ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, ռեժիմները ֆանտաստիկ լավն են, մենք ծավալի խնդիր ունենք:

– Ներքին ներդրողն էլ իր կապիտալն արտահանում և բիզնես է ծավալում, մենք կապիտալի արտահոսք ունենք: Ուրեմն ներսում խնդիր կա:

– Կապիտալի արտահոսքը կամ պետք է տոտալիտար մեթոդներով փակենք, բայց մենք ազատական շուկա ենք, կամ դա մնում է բիզնեսմենի կամքի վրա: Շուկան փոքր է, ինչ-որ տեղ խրախուսել է պետք:

– Դրսի ներդրող կոչվածն էլ, շատ դեպքերում, մեր հայրենակիցներն են կամ մեր գործարարների՝ դրսում գրանցված ընկերությունները:

– Դա էլ մեր տիեզերական ազգի հատկանիշն է, եթե մենք Հայաստանում 3 մլն ենք, 6-7 մլն էլ դրսում ենք: Եվ գովելի է, որ Ֆորբս ամսագրի ներկայացմամբ՝ ամենահարուստ հայը՝ «Տաշիր» ընկերության սեփականատերը, ներդրումներ անի Հայաստանում:

– Բայց «Տաշիր»-ը պատահական ոլորտ չի վերցրել, նա գրեթե մոնոպոլացրել է էներգետիկ համակարգը, որտեղ եկամուտները երաշխավորված են: Բացի այդ, մեր էներգետիկ համակարգն այդպիսով նորից մնում է ՌԴ ազդեցության տակ:

– Չուրախանա՞նք, որ մեկ տարվա ընթացքում էթնիկ կապիտալի ներդրումով շահութաբերություն բերեց: Բացի այդ, նա հարկերը վճարելու է Հայաստանում, աշխատատեղեր է ստեղծելու: Հունվարի 1-ից էլ ստացած դիվիդենտները 10 տոկոսով կհարկենք ու հարցերը կփակվեն:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա