Հանդիպում ՀԱԳՄ-ում
Օգոստոսի 4-ին “AVAG SOLUTIONS” խորհրդատվական ընկերության նախագահ Վահրամ Ավանեսյանը հանդիպում ունեցավ ՀԱԳՄ անդամ գործարարների հետ: Նպատակը համատեղ գործակցությամբ և շահեկան խորհրդատվությամբ բիզնես հանրությանը օգտակար լինելն է:
ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ի թիվս շատ հարցերի, հատկապես կարևորեց բիզնես հանրության կարծիքը լիարժեք հաշվի առնելը և նախապատրաստումը ու որոշ օրենքների նորմավորումը: Պարոն Ղազարյանը մասնավորեց, որ մի կողմից փոքր ու միջին բիզնեսի և մյուս կողմից մեծերի միջև իրականում շահերի բախում կա և հարկավոր է այնպես անել, որ միջինը չտուժի:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանը:
Հանդիպման ավարտին Արսեն Ղազարյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը պատրաստ է իր ռեսուրսներով օգնել “AVAG SOLUTIONS” խորհրդատվական ընկերությանը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել