Հայաստան – Սիրիա
Ապրիլի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպում ունեցավ հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար Իսամ Նայալի և Հայ-սիրիական բարեկամության կազմակերպության համանախագահ, սիրիահայ գործարար Լևոն Զաքիի հետ:
Պարոն Իսամ Նայալի նշեց, որ Սիրիան Հայաստանը համարում է իր բարեկամ երկիրը և կարևոր է, որ Հայաստանցի գործարարները, մասնագետներն ու շինարարները մասնակցեն պատերազմական գործողությունների հետևանքով ավերված սիրիական բնակավայրերի վերականգնման աշխատանքներին:
Պարոն Արսեն Ղազարյանը հենց հանդիպման պահին առանձին կազմակերպությունների հետ ճշգրտեց օգնությանը վերաբերող մանրամասներ և առաջարկեց սիրիական կողմի և հայաստանյան շինարարական կազմակերպությունների համատեղ հանդիմումներ կազմակերպել ճիշտ ինֆորմացնելու և առավել արդյունավետ տարբերակներ կիրառելու համար:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել