Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր տարեվերջ բնականաբար նախ արվածի հանրագումար է և միաժամանակ նոր սկսվող տարվա մեկնարկային խոհ ու ծրագիր:

Սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր տարեվերջ բնականաբար նախ արվածի հանրագումար է և միաժամանակ նոր սկսվող տարվա մեկնարկային խոհ ու ծրագիր: Իսկ թեման միշտ էլ նույնն է՝ անել ավելին, մի նոր քար դնել մեր պետականության որմին, հույսով ու հավատով լցվել վաղվա օրվա հանդեպ և շենացնել երկիրը:
Սիրելի գործարարներ, միասին երկար ու դժվարին ճանապարհ անցած իմ գործընկերներ, սա ոչ միայն ձեր առաքելություն-պարտավորությունն է, այլ առաջին հերթին պատվի ու արժանապատվության գործը: Եվ հատկապես այս դժվարին օրերին պետք է միշտ հիշեք հայոց գործարարության և բարերարության մեծ քրմապետ Ալեքսանդր Մանթաշյանցին, նրա սրբազան կտակը ձեզ՝ «Հայ վաճառականներ, դուք հայ ազգի վաստակավոր ձեռքն եք, նրա հաստատություններին սնունդ մատակարարող աշխատավորը, նրա կենդանի գանձն եք ու գանձարանը... Մի լռեք, մի հեռանաք հայ վաճառականի ավանդական ճանապարհից, մի մերժեք ձեր պարտքերն առ հայրենիք, մի հրաժարվեք ձեր իրավունքներից՝ ազգային ղեկը ձեր ձեռքից վար թողնելով...»:
Սիրել հայրենակիցներ, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղ ու բարեկեցիկ կյանք...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել