Ծնվել է Ռոբերտ Գաբրիելյանը

Նոյեմբերի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ԳԱՊԷՔՍ» ընկերության հիմնադիր նախագահ Ռոբերտ Գաբրիելյանի ծննդյան օրն է։ Դեռևս 1992 թվականին, երբ պատերազմի ու շրջափակման պատճառով մշուշոտ էր ոչ միայն բիզնեսի, այլև անգամ երկրի ճակատագիրը, Ռոբերտ Գաբրիելյանը հիմնեց «ԳԱՊԷՔՍ»–ը, որը զբաղվում է ապակու և հայելիների ներկրմամբ։ Այն մասնագիտացված է ապակու կոփման, լամինացման, կորացման և մշակման գործում։ Ռոբերտ Գաբրիելյանի ղեկավարած ընկերությունը պատրաստում է ապակեպատ ֆասադներ, ապակե կահույք, ալյումինե դռներ և պատուհաններ, դասական և ֆյուզինգի եղանակով վիտրաժներ (ապակե նկարներ), ապակեփաթեթներ,ապակե աստիճաններ ու բազրիքներ և ցանկացած ապակեպատ շինություններ։
Ռոբերտ Գաբրիելյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, դոցենտ և դասավանդել է բարձրագույն կրթօջախում՝ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդներին։
Ավագ սերնդի վաստակած գործարարը նաև Միության հարգված ու ակտիվ անդամներից է։
Սիրով շնորհավորում ենք նրան և մաղթում, որ շատ երկար շրջապատված մնա բազում զավակներով ու թոռներով...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել