Շնորհավորանքներ Գագիկ Արզումանյանին

Նոյեմբերի 7–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի ծննդյան օրն է։
Գագիկ Արզումանյանը արտադրության հմուտ կազմակերպիչ է, փորձառու ղեկավար, ում աշխատանքային գործունեության հիմնական նշանաբանն է՝ Ստեղծել նոր աշխատատեղեր, նպաստել մարդկանց բարեկեցության բարձրացմանը։
Նա տնտեսագիտության թեկնածու է, աշխատել է որպես Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար։
Գագիկ Արզումանյանը հրաշալի գիտակ է ոչ միայն արտադրատնտեսական հարաբերություններին, այլև տնտեսական օրենսդրությանը և Միությունում ակտիվորեն մասնակցում է նոր օրենքների նախագծերի քննարկմանն ու լրամշակմանը։
Տնտեսության բնագավառում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, Հայաստանի Հանրապետության անկախության 20–րդ տարեդարձի առթիվ 2011թ. պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։
Գագիկ Արզումանյանը, որպես ոլորտի վաստակած և հմուտ ղեկավարի ու պրոֆեսիոնալի, արժանացել է «Վալլեքս» խմբի «Մեծ արծաթե խաչ» կորպորատիվ պարգևի և այլն։
Շնորհավորում ենք ակտիվ ու հանրաճանաչ գործարարին և լավ ընկերոջը ծննդյան օրվա առթիվ և մաղթում արևշատություն։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել