Ծնվել է Մակար Առաքելյանը

18 հոկտեմբերի 2020 | | Ծնունդդ շնորհավոր

Հոկտեմբերի 19–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, բեռնափոխադրումների և զբոսաշրջության «ՍԱԹԻ» ընկերության տնօրեն, Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ, հանրապետության Վարչապետին կից փոքր և միջին բիզնեսին աջակցող խորհրդի անդամ Մակար Առաքելյանի ծննդյան օրն է։ Մակար Առաքելյանը հատկապես վերջին տարիներին նշանակալի ավանդ ունի թե բեռնափոխադրումների ծավալների մեծացման և թե զբոսաշրջության զարգացման գործում։ Հենց այն իրողությունը, որ պարոն Առաքելյանը իր ծննդյան տոնը ացկացնում է գործուղման մեջ՝ մասնակցելով Սինգապուրում միջազգային կոնֆերանսի, արդեն իսկ խոսուն փաստ է։ Նա ոլորտի պրոֆեսիոնալներից է և ջանում է մեծացնել Հայաստանի արտաքին կապերը, բարձրացնել մեր երկրի վարկանիշը հիշյալ ոլորտներում։

Մակար Առաքելյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ամենաակտիվ անդամներից է և հատկապես տնտեսական օրենքների նախագծերի քննարկումների ժամանակ, որպես ոլորտի հմուտ գիտակ, արտահայտում է իր մտահոգություններն ու կարծիքները, ինչը շահեկանորեն օգտագործվում է օրենքների լրամշակումների ընթացքում։

Սիրով շնորհավորում ենք լավ ընկերոջն ու ակտիվ գործարարին ծննդյան տոնի առթիվ և մաղթում, որ նրա տարած ու բերած բեռները միշտ ժամանակին տեղ հասնեն, իսկ զբոսաշրջիկները հաճելի տրամադրություններով հայրենիք վերադառնան։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա