Ծնվել է Գագիկ Աղաջանյանը

Սեպտեմբերի 17–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանի ծննդյան օրն է։
Աշխարհաքաղաքական մեր բարդ տարածքում չավարտված պատերազմի ու շրջափակման պայմաններում գտնվող Հայաստանի համար թերևս ամենակենսականն ու առաջնայինը միջազգային բեռնափոխադրումներն են, ինչի շնորհիվ ապահովվում է երկրի կենսագործունեությունը, տնտեսական ռիթմը և դրան ածանցյալ մնացած խնդիրները։ Այս ոլորտում ամեն սխալ հաշվարկած կամ առնվազն թերի քայլը կարող է ճակատագրական դառնալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ոստի ոլորտում ամենակարևոր նախապայմանը պրոֆեսիոնալիզմն է,աշխարհաճանաչողությունը, լեզուների իմացությունը, սթափ մտածողությունը, արագ կողմնորոշվելու և ճիշտ վճիռներ կայացնելու հմտությունը, ինչով էլ արժանիորեն օժտված է Գագիկ Աղաջանյանը։ Նա հրաշալի տիրապետում է այսպես կոչված տնտեսական դիվանագիտությանը և հմտորեն մանևրում է բեռնափոխադրումների համաշխարհային շուկայում։ Գագիկ Աղաջանյանը հաճախ է մասնակցում ոլորտին առնչվող միջազգային հանդիպումներին ու քննարկումներին, արտահայտում Հայաստանի տնտեսական շահերը պաշտպանող կարծիքներ ու տեսակետներ, ներկայացնում մասնագիտական վերլուծություններ։ Իսկ որտեղ որ կան նման հատկանիշներով օժտված ղեկավարներ ու պրոֆեսիոնալներ, այնտեղ կան երաշխիք ու հավատ։ Բնականաբար նման պայմաններում հաջողությունն ու առաջընթացը դառնում են հիմնական ուղեկիցները։
Սիրով շնորհավորում ենք հմուտ պրոֆեսիոնալին, ակտիվ քաղաքացուն, քաղաքակիրթ բիզնեսի վարքականոնով աշխատող գործարարին։ Սիրով բարեմաղթում ենք Գագիկ Աղաջանյանին անհոգս ու անխափան ճանապարհ, որ «ԱՊԱՎԵՆ»–ի բեռները աշխարհի հորիզոնականներում միշտ ժամանակին տեղ հասնեն...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել