Շնորհավորանքներ Գենիկ Կարապետյանին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, Երևանի «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը ծնվել է սեպտեմբերի 16–ին։ Այդ օրը Գենիկ Կարապետյանն էլ բոլոր հոբելյարների պես հաճելի առիթով ծանրութեթև է արել գոնե վերջին տարվա արածն ու չարածը և վատ չի զգացել ինքն իր ու նաև Աստծո առջև, որ հանգիստ է իր խիղճը որպես հզոր արտադրության ղեկավարի, որպես ակտիվ գործարարի, որպես քաղաքացու, որպես օրինավոր մարդու, որպես հայի, որպես ընտանիքի հրաշալի ֆենոմենի...Ամեն ինչում բացառիկ է ու հասարակ, մարդու տեսակ, որ մեր օրերում սակավացել է։
Այսօր հաշմաշխարհային շուկայի ֆերոմոլիբդենի շուրջ 3–4 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին, որում մեծագույն վաստակ ունի Գենիկ Կարապետյանը։ Հարյուրավոր մարդիկ այդտեղ ստանում են համեմատաբար արժանավայել աշխատավարձ և տարեցտարի ավելացնում են բացառիկ արժեքավոր այդ ապրանքի արտադրության և որակի ցուցանիշները։ Սա այն արտադրությունն է, որով Հայաստանը համաշխարհային շուկայում բրենդի վարկանիշ է ապահովում։
Գենիկ Կարապետյանը փոշեմետալուրգիայի գծով տեխնիկական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր և որպես դասախոս իր մեծ փորձն ու գիտելւքները սիրով է փոխանցել իր սաներին։
Նա Միության ամենաակտիվ անդամներից է, նրա խոսքն ու կարծիքը ընդունվում է միանշանակ և խոսքիս լիարժեք իմաստով վայելում է ընկերների ու մտերիմների բացառիկ սերն ու հարգանքը։ Որպես ղեկավար, գիտնական ու քաղաքացի արժանացել է բազմաթիվ բարձր պարգևների, որոնց մասին համեստորեն լռում է.այդպես էլ մենք վարվենք՝ մանրամասնը թողնելով ձեր երևակայությանը։
Սիրով շնորհավորում ենք «Մաքուր երկաթ»–ի մաքուր երկաթի պես մաքուր Գենիկ Կարապետյանին և ցանկանում, որ այդ մաքուր ճանապարհը այդպես էլ շարունակվի...
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել