Շնորհավորանքներ Սամվել Բեգլարյանին

Օգոստոսի 18–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, «ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ընկերության նախագահ Սամվել Բեգլարյանի ծննդյան օրն է։
Ավելի քան 500 աշխատատեղ ապահովող «ՇԵՆ ՀՈԼԴԻՆԳ» ընկերությունը հանրապետությունում տեղական շինանյութեր արտադրող խոշոր կազմակերպություններից է, որը այդ ոլորտում ինքնատիպ ոճ ու նոր կուլտուրա ձևավորեց Հայաստանում։ Քաղաքակիրթ վարքականոններով աշխատող Սամվել Բեգլարյանի ղեկավարած ընկերությունը զբաղվում է հատկապես ներկերի շինարարական չոր շաղախների, սալիկների, սոսինձների, կապակցող նյութերի, բետոնե բլոկների, մայթի սալիկների և եզրաքարերի արտադրությամբ, մատուցում է նաև շինարարական բազմաբնույթ ծառայություններ,հզորանում է նաև տեքստիլի բնագավառում, ինչի շնորհիվ դարձել է ոլորտի լիդերներից մեկը։ Եթե ընկերությունը առաջին փուլում զբաղվում էր ներկրումով, ապա երկրորդ փուլում Սամվել Բեգլարյանը գերխնդիր դարձրեց շինանյութերի տեղական արտադրությունների հիմնումը՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Սա արդեն երկիր պահող հայրենաշեն բիզնես է, որի համար ընկերությունն ու նրա բազմափորձ ղեկավարը արժանացել են բազմաթիվ պարգևների։
Սամվել Բեգլարյանը Միության ամենաակտիվ անդամներից է, մարդկային բարձր արժանիքներով օժտված։ Շնորհավորում ենք պատվարժան գործարարին և մաղթում՝ Թող շեն մնա «Շեն»–ը և նրա շենացնող ղեկավարը։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել