Փոխադրող. ԵՏՀ պաշտոնյաներն առաջարկել են պարզեցնել Ռուսաստանից Հայաստան ալյումինի ներկրումը

19 հուլիսի 2016 | | Լուրեր

Ռուսաստանից Հայաստան մշակման նպատակով ալյումին ներկրելիս բեռների զննման հետ կապված խնդիրներ էին առաջանում, որոնք մոտ ապագայում կարող են լուծվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ապավեն» հայկական տրանսպորտային ընկերության ներկայացուցիչ Սուրեն Ներսեսյանը:

Նրա խոսքով, Նովոռոսիյսկի նավահանգստում Ռուսաստանից Հայաստան տարանցում ձեւակերպելիս նավահանգստային մաքսային ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր բեռնարկղի զննում են պահանջում՝ յուրաքանչյուրի համար 240 դոլար պահանջելով:

Ոչ միայն դրամ, այլեւ ժամանակ է ծախսվում: Այս խնդիրն առաջանում է միայն ծովային բեռնափոխադրումների պարագայում (որում մասնագիտացած է Նովոռոսիյսկի նավահանգիստը), իսկ այդ ճանապարհով Ռուսաստանից Հայաստան միայն ալյումին են փոխադրում՝ մշակման նպատակով:

«Նովոռոսիյսկի հավահանգստային մաքսավորները պարզաբանում են, որ պետք է հաստատեն յուրաքանչյուր բեռնարկղի պարունակությունը: Բայց դրա համար ժամանակ եւ գումար է ծախսվում, տուժում են մեր հաճախորդները: Այդ պատճառով ԵՏՀ պաշտոնյաներն առաջարկեցին դա անել տեղում (ուղարկող գործարաններում - խմբ.):

Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, հերթական անգամ՝ օրերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական հարցերի Խորհրդատվական հանձնաժողովի՝ հուլիսի 7-8-ը Երեւանում անցկացված նիստում: Որոշումը հնչեց, եւ այն միանգամայն ընդունելի է»,- հայտարարեց Ներսեսյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա