Շուտով կգործի «Երևան» տոնավաճառը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները հուլիսի 15-ին այցելեցին Երևանի Սմբատ Զորավարի փողոցի 11 հասցեում կառուցվող «Երևան» տոնավաճառ, որը շուտով դառնալու է մայրաքաղաքի ամենացանկալի վայրերից մեկը:
Հանրահայտ Սուքիասյանների գերդաստանի միջոցներով կառուցվող այս տոնավաճառը ձևավորվում է ամենաբարձր չափանիշներով և ունենալու է մեծածախ ու մանրածախ առևտրի և ծառայությունների բոլոր հնարավորությունները:
Ընդամենը մեկ այցելությամբ հաճախորդը կարող է ձեռք բերել տան համար բացարձակապես ամեն ինչ՝ սնունդ, հագուստ, շինանյութեր և այլն: 1500 ավտոմեքենայի համար նախատեսված 6 ավտոկայանատեղերը, հյուրանոցը, սննդի կետերը և մյուս բարձրակարգ պայմանները հնարավորություն կտան առանց ավելորդ վազքի ու հոգսերի զբաղվել միայն հաճելի գնումներով:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյաանի բնորոշմամբ՝ շուրջ 58000 քառակուսի մետր մակերեսով այս համալիրը դառնալու է երևանյան բիզնեսի բրենդներից մեկը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել