ԵՏՄ–ում ԱԱՀ ռեժիմն իր դժվարություներն ունի, բայց Հայաստանը պետք է վարժվի դրանց. ԵՏՀ նախարար

13 հուլիսի 2016 | | Լուրեր, 2016

ԵՏՄ–ում ԱԱՀ ռեժիմն իր դժվարություներն ունի, բայց Հայաստանը պետք է վարժվի դրանց եւ մասնակցի դրանց հաղթահարմանը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ԵՏՀ Կոլեգիայի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմանովը՝ մեկնաբանելով հայ ձեռներեցների բողոքները ԵՏՄ այլ երկրների հետ առեւտրի ժամանակ ԱԱՀ փոխադարձ հաշվարկների դժվարությունները։ Այսպես՝ ԵՏՄ այլ երկրներ ապրանքների արտահանման ժամանակ հայ արտահանողը (ինչպես եւ ռուս կամ բելառուս) ԱԱՀ–ն անմիջապես հետ չի ստանում։ Պետք է սպասել, մինչեւ գործընկերը վճարի ԱԱՀ–ն իր երկրում եւ պաշտոնական ծանուցում ուղարկի կողմնակի հարկերի մասին։

ԵՏՀ նախարարի խոսքով՝ այդ մեխանիզմին արդեն վարժվել են Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում, որտեղ համակարգը գործարկել էին դեռեւս Մաքսային միության ժամանակ, թեպետ այդ երկրների գործարարները նույն խնդիրներն ու հարցերն էին ունենում։ Խնդրի լուծման միջոցներից մեկը վճարումը (կամ այլ պարտականությունների կատարումը) ԱԱՀ մասին ծանուցմանը կապելն է։ «Օրինակ՝ կարելի է գրել. ես չեմ վճարում քեզ ապրանքի արժեքի վերջին 20 տոկոսը, մինչեւ դու ինձ ծանուցում չես ուղարկում։ Ուզում ես այդպես աշխատել, լավ, չես ուզում, ըստ երեւույթին, դու խուսափում ես հարկերից, եթե չես կարող ինձ հաստատել, որ վճարում ես քո երկրում», – ասել է Սուլեյմանովը։ Երկրորդ միջոցը ԱԱՀ–ն սեփական երկրում նախապես վճարելն է՝ չսպասելով գործընկերների հետ հաշվարկին եւ հարկայինի առաջ դեբետային սալդո ստանալը, որից կարող են հանվել ԱԱՀ–ի կամ այլ հարկերի ապագա պարտավորությունները։

Նշենք, որ երկու դեպքում էլ (եթե արտահանողը ապագա դուրսգրման հաշվին նախապես ԱԱՀ է վճարում կամ եթե նրան պարտք են մնում ապրանքի արժեքի 20 տոկոսը), այդ 20 տոկոսը ծանրաբեռնում է նրա դրամական շրջանառությունը։ Դրան Տիմուր Սուլեյմանովը պատասխանեց. «Իհարկե, այդ դժվարությունների մասին արդեն հայտնի է, դրանցից չես խուսափի։ Բայց երբ այդ սխեման ստեղծում էին, այն փոխզիջման արդյունք էր. ավելի լավ բան չեն կարողացել մտածել։ Դա հարկադիր միջոց է, որը թելադրված է Միության անդամների ֆիսկալ շահերով։

Մեր պետությունների ներքին առեւտուրը մեր բաժին ունի արտաքին առեւտրի շրջանառության մեջ։ Բելառուսը շատ է առեւտուր անում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը՝ Ղազախստանի եւ այլն։ Այդ պատճառով պետք է մտածել հարկային մուտքերի մասին։ Հարցը լուծվել էր բիզնեսի վրա այն ժամանակ ինչպես թվում էր նվազագույն ազդեցությամբ։ Բայց սկզբունքորեն, կրկնեմ, Ղազախստանը, Բելառուսն ու Ռուսաստանը համակարգին վարժվել են, պետք է հարմարվի եւ Հայաստանը։ Դա չի նշանակում, որ առաջ գնալ պետք չէ։ Պետք է։ Պետք է փորձել բարելավել, բայց դեռեւս պետք է առաջնորդվենք նրանով, ինչ ունենք։ Մատի հպումով ոչինչ չի փոխվի»։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center