ԵՏՄ – Հայաստան

11 հուլիսի 2016 | | Լուրեր, 2016

Հուլիսի 7-8-ը Երևանում կայացավ Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովի գլխավորությամբ։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող նիստին կոմիտեի ներկայացուցիչները քննարկեցին հայ գործարարներին հուզող հիմնական հարցերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը` «Եվրասիական տնտեսական միության ստեղծումը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր անդամ-պետության տնտեսական կյանքում: Մեր երկրների ձեռնարկատերերի համար այն, առաջին հերթին, նշանակում է ապրանքների արտահանման ընդլայնում, առանց մաքսերի հումքի ներկրում միության երկրներից, առևտրի դեպքում մաքսային ձևակերպումների անհրաժեշտության բացակայություն, ծառայությունների շուկայի ազատականացում և բիզնեսի հիմնադրման նոր հեռանկարներ: Ցավոք, առևտրաշրջանառության վիճակագրությունն ու հարցերը, որ պարբերաբար բարձրացնում են Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները, վկայում են, որ այսօր ԵԱՏՄ գործիքները կիրառվում են ոչ ամբողջ ծավալով: Խնդիրը մասնակիորեն ընկած է ԵԱՏՄ նորմատիվ-իրավական հիմքի վերաբերյալ տեղեկատվության բացակայության կամ դրա ոչ ճիշտ մեկնաբանման մեջ»։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լիագումար նիստին իր ելույթում և լրագրողների հետ ճեպազրույցում հանգամանորեն անդրադարձավ հայ գործարարին այսօր մտահոգող շատ խնդիրներին՝ «Ավելացված արժեքի հարկի մասով լուրջ կատարելագործման կարիք կա: Ամիսներով սպասել, որ գործարքի իրականացումը հաստատվի, փաստաթղթերը գնան արտահանող երկիր, նոր նրանք հաշվանցեն, խնդրահարույց է: Բոլոր գործարարների մոտ էլ ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործման խնդիր կա, ակնհայտ է, որ ԱԱՀ մեխանիզմը պետք է կատարելագործել»։

Պարոն Ղազարյանի հավաստմամբ` ՀՀ մաքսային համակարգը էլեկտրոնային արագ կարգով է աշխատում, ինչը փորձ է արվում կիրառել նաև հինգ երկրներում, որպեսզի մեկ կոճակով տեղեկատվությունը հարկերի կոորդինացման համակարգից տեղափոխվի երկրից երկիր:

ՀԱԳՄ անդամ գործարարներ բարձր պրոֆեսիոնալիզմով և հիմնավորված ներկայացրեցին մի շարք ոլորտների վերաբերյալ խնդրահարույց հարցեր, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center