Գործարարը ԵԱՏՄ տարածքում ԱԱՀ ստացման մեխանիզմի կատարելագործման կարիք է տեսնում

11 հուլիսի 2016 | | Լուրեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարներին, այդ թվում` հայերին, հուզող հիմնական խնդիրները սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման և ավելացված արժեքի հարկի ստացման մեխանիզմն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ավելացված արժեքի հարկի մասով լուրջ կատարելագործման կարիք կա: Ամիսներով սպասել, որ գործարքի իրականացումը հաստատվի, փաստաթղթերը գնան արտահանող երկիր, նոր նրանք հաշվանցեն, խնդրահարույց է: Բոլոր գործարարների մոտ էլ ֆինանսական միջոցների օպտիմալ օգտագործման խնդիր կա, ակնհայտ է, որ ԱԱՀ մեխանիզմը պետք է կատարելագործել», - ասաց Ղազարյանը: Նրա վստահեցմամբ` ՀՀ մաքսային համակարգը էլեկտրոնային արագ կարգով է աշխատում, ինչը փորձ է արվում կիրառել նաև հինգ երկրներում, որպեսզի մեկ կոճակով տեղեկատվությունը հարկերի կոորդինացման համակարգից տեղափոխվի երկրից երկիր:

«Մեկ տարի առաջ մենք ստեղծել ենք 5 երկրի արդյունաբերողների և գործարարների միությունների գործարար խորհուրդ, որը ինտենսիվ քննարկումներ է իրականացնում: Ընդամենը 1.5 տարի է` այս տնտեսական նոր դաշտը ձևավորվում է, խնդիրները շատ են, ազգային օրենսդրությունները միութենականի հետ համադրելու, հատկապես վարչարարության ոլորտում ազգային մարմինների ու միութենական հրահանգների կատարումը դեռևս կայացման փուլում է»,-ասաց Արսեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ իր գործընկերները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեին են ներկայացրել նշյալ հարցերի շրջանակը, որը հուզում է բոլոր երկրների գործարարներին:

Նրա խոսքով` եթե ԵԱՏՄ տարածքում որոշումները պետք է կայացվեն և արագ չիրականացվեն, բիզնեսի մոտ դա կառաջացնի բացասական մոտեցումներ տնտեսական զարգացումների առումով: «Բայց ես հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում, իսկ այսօրվա քննարկումը դրա արդյունքն է, մենք Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»,-ասաց Արսեն Ղազարյանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center