Կոնֆերանս տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ

Հունիսի 27–ին «Նորավանք» կենտրոնում կայացավ կոնֆերանս «Հայաստան–Վրաստան–Իրան–Ռուսաստան համագործակցության արդի իրավիճակն ու զարգացման հեռանկարները Հյուսիս–Հարավ առանցքի շուրջը» թեմայով։ Հանգամանալից ելույթում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը վերլուծեց Հայաստանի տնտեսության իրավիճակն ու զարգացման ուղղությունները Եվրասիական Միության անդամակցության պայմաններում և հնարավոր զարգացումները տարածաշրջանում։ Պարոն Ղազարյանը մասնավորապես նշեց՝ «Հայաստանը փաստորեն գտնվում է տարբեր ուղղություններով ազատ առևտրի երեք գոտիներում և Իրանին առաջարկելու բան ունի։ Մենք՝ ԵԱՏՄ անդամներս, օգտվում ենք իրավական բոլոր ռեժիմներից, ինչը շատ օգտակար է հարևանների համար...»։ Անդրադառնալով Հայաստանը մեծ աշխարհին ինտեգրելու գաղափարին՝ ՀԱԳՄ նախագահը մասնավորեց՝ «Հայաստանը միշտ եղել է համաշխարհային տնտեսական խաչմերուկում՝ հատկապես Մետաքսի Մեծ ճանապարհին։ Եվ այժմ էլ հարկավոր է վերականգնել այդ դերը. առավել ևս որ դրան է միտված Հյուսիս–Հարավ կառուցվող ճանապարհը, Իրան–Հայաստան երկաթուղու կառուղման գաղափարը...»։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել