Հանդիպում ՀԱԳՄ–ում

27 հունիսի 2016 | | Լուրեր, 2016

Հունիսի 23–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց ԱՄՆ Պետդեպարտամենտի Իրանի հարցերով ավագ խորհրդական Լեսի Ցոին և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։

Արսեն Ղազարյանը, հանգամանորեն ներկայացնելով հայ–իրանական ջերմ հարաբերությունները, նշեց, որ 90–ականների սկզբներին Իրանը Հայաստանի համար կյանքի ճանապարհ էր, այսօր՝ նաև ռազմավարական գործընկեր։ Միաժամանակ Իրանում կա հայկական լուրջ համայնք, ինչը երբեմն կապող կամուրջ է երկու երկրների հարաբերություններում։ Շահեկանորեն գործում է նաև Իրան–Հայաստան առևտրային պալատը։ Պարոն Ղազարյանը հավելեց, որ Միությունը կամենում է ԱՄՆ–Հայաստան–Իրան տնտեսական կամուրջ լինել Եվրասիական Միության շուկա դուրս գալու համար։ Համատեղ գործակցության ոլորտները տեսանելի են՝ գյուղմթերքների վերամշակում, կենցաղային քիմիա, տեքստիլ, տրիկոտաժ, էներգետիկա, բարձր տեխնոլոգիաներ և այլն։

Տիկին Ցոն նշեց. ‹‹Հայաստանը, Իրանի հետ ունեցած իր երկարամյա քաղաքական և տնտեսական հարաբերություններով, կարևոր դերակատարում ունի Հարավային Կովկասում: Մենք հասկանում ենք, որ առանց Հայաստանի նման գործընկերների, միջազգային հանրությունը չէր կարողանա հասնել Համատեղ գործողությունների համակողմանի ծրագրին: Միացյալ Նահանգները կշարունակի աչալուրջ կերպով հետևել այս համաձայնագրի իրականացման ընթացքին, իսկ երբ պատժամիջոցները հանվեն, կարծում եմ դրանից բխող տնտեսական հետևանքները կօգնեն առաջ գնալ դեպի մեր ընդհանուր նպատակը՝ դեպի անկախ ու բարեկեցիկ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ››: Վերջում, ամերիկյան կողմը գոհունակություն հայտնեց ջերմ հանդիպման համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center