Ծնվել է Հովիկ Մուսայելյանը

Հունիսի 3–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանի ծննդյան օրն է։ Երբ տասնամյակ առաջ Հայաստանում բարձր տեխնոլոգիաները հռչակվեցին որպես գերակա ուղղություն, Հայաստան մուտք գործեց «ՍԻՆՈՓՍԻՍ» ընկերությունը և այդ ոլորտի հաստատման ու զարգացման նախանձախնդիրն ու կնքահայրը դարձավ Հովիկ Մուսայելյանը։ Երևանում կառուցվեց գերժամանակակից գիտաարտադրական կենտրոն, որը գործում է Եվրոպական և Սիլիկոնային հովտի չափանիշներով։ Հովիկ Մուսայելյանի ջանքերով ու ղեկավարությամբ ստեղծվեցին հազարավոր աշխատատեղեր, ուր կենտրոնացված է գիտական մտքի մեծ պոտենցիալ։ Եթե Հայաստան ժամանած հեղինակավոր ցանկացած պատվիրակությանը մեր երկիրը ներկայացնելու հարկ է լինում, առաջինը «ՍԻՆՈՓՍԻՍ» ընկերությունն են մատնանշում որպես զարգացած աշխարհին համաքայլ ընթացող ձեռնարկություն։
Հովիկ Մուսայելյանը ոչ միայն հմուտ կազմակերպիչ է ու վաստակած գիտնական, այլև հասարակական գործիչ, ով կարողանում է իր առողջ ու առաջադեմ գաղափարները ներկայացնել հանրությանը։
Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների, պատվավոր կոչումների։ Շնորհավորում ենք, համոզված ենք, որ նրա հարուստ կենսագրության շատ նշանավոր էջեր դեռ նոր են գրվելու։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել