Ծնվել է Իրինա Բելուբեկյանը

Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, Տրանսպորտի ոլորտի գործատուների միության նախագահ Իրինա Բելուբեկյանի ծննդյան օրն է։ Օժտված է ժամանակակից կին գործարարին անհրաժեշտ հատկանիշներով՝ պրոֆեսիոնալիզմով, տրանսպորտի և բեռնափոխադրումների ոլորտին վերաբերող համաշխարհային փորձի, գիտելիքների և լեզուների իմացությամբ, բացառիկ ակտիվությամբ և մարդկային բազում դրական որակներով, ինչի շնորհիվ դարձել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կարևոր դեր ունեցող անդամներից մեկը։
Իրինա Բելուբեկյանը և իր ղեկավարած կազմակերպությունները լուրջ աշխատանք են կատարում միջազգային բեռնափոխադրումների ոլորտում մեր հանրապետության դերը բարձրացնելու, նոր գործարար կապեր ստեղծելու Հայաստանի և արտերկրի գործարարների միջև։ Համարձակ մտքի տեր և բանիմաց գործարարը Միությունում և այլ ատյաններում կազմակերպած քննարկումների ու բանավեճերի ակտիվ մասնակիցն է, ինչի շնորհիվ արժանացել է բազմաթիվ պարգևների ու դիպլոմների։
Շնորհավորում ենք Հայաստանում քաղաքակիրթ բիզնեսի վարքականոններով աշխատող և վաստակած գործարարին, մաղթում նորանոր հաջողություններ և երկար ու իմաստալից տարիների կյանք։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել