Շնորհավորանքներ Վահե Բադալյանին

28 ապրիլի 2017 | | Լուրեր

Ապրիլի 30–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությսն խորհրդի անդամ, «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ նախագահ Վահե Բադալյանի ծննդյան օրն է։

Հայաստանում հատկապես վերջին տարիներին ձևավորվում է նորանկախ Հայաստանի բիզնեսի երկրորդ՝ երիտասարդ սերունդը՝ բնականաբար արդիական գիտելիքներով ու գաղափարներով, քաղաքակիրթ բիզնեսի վարքականոններով առաջնորդվող, համաշխարհային բիզնեսին կամաց–կամաց ինտեգրվող։ Այսինքն՝ կյանքի ու բիզնեսի բնականոն օրենքներով ինքնահաստատվող սերունդ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկը Վահե Ռոմիկի Բադալյանն է։

Ստանալով բժշկական կրթություն և մասնակցելով Ղարաբաղյան շարժմանը՝ Վահեն հոր և եղբոր հետ հիմնում է արտադրական կոոպերատիվ, իսկ 1994–ին՝ «Ֆասթ կրեդիտ» ՍՊԸ, որը ներկայումս մեր հանրապետության գրավատների խոշորագույն ցանցն է։ Իսկ 2011–ին հիմնադրած «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ–ն տրամադրում է սպառողական, գյուղատնտեսական և ձեռնարկատիրական վարկեր։ Դեռևս 2003–ին հիմնադրած «Բադալյան եղբայրներ» ՍՊԸ–ն զբաղվում է ռեստորանային բիզնեսով («Կովկաս» պանդոկ, «Կովկաս» ռեստորանահյուրանոցային համալիր)։ Նույն թվականին է ստեղծվել «ՎԻՎԱՌՈ ԲԵԹԻՆԳ» բուկմեյկերական գործունեություն ծավալող ընկերությունը և վերջապես՝ 2011–ին կազմակերպած «ՎԻՎԱՌՈ ԳԵՅՄ» ընկերությունը (ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում)։ Թվարկումների նպատակն է տեսանելի դարձնել կարևորագույնը՝ ընկերությունը մի քանի տարվա պարբերականությամբ նոր կառույցներով և նոր ոլորտներով է ծավալվում ու բազմաճյուղ դառնում։ Սա արդեն նոր որակ է հայաստանյան բիզնեսում, որի հիմնական կազմակերպիչն ու շարժիչ ուժը Վահե Բադալյանն է։

«Կովկաս» համալիրի հիմնադիրների ցանկությունն է վերակենդանացնել հայոց և, ընդհանրապես, կովկասյան խոհանոցի ավանդույթները։ Չորս սրահները անվանակոչվել են հայոց արքայատոհմերի անուններով՝ Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ և Բագրատունիներ։ Անշուշտ՝ ճանաչողությունից ու կոլորիտից զատ սրանում կա նաև ազգային արժանապատվության գործոնը, սեփականով աշխարհին ներկայանալու միտումը։

Բացառիկ համեստ գործարարը, հրաշալի ընկերն ու անընդհատ որոնումների մեջ գտնվող մարդը դեռ նոր ծրագրեր ու մտահղացումներ ունի, որոնք նույնպես իրականություն կդառնան, քանի որ Վահե Բադալյանը միշտ մատը պահում է ժամանակի զարկերակին և քայլում ժամանակին համընթաց։

Շնորհավորում ենք և մաղթում արևշատություն։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 


Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա