Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է. Արսեն Ղազարյան

22 ապրիլի 2016 | | Լուրեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Մեր գործարարությունը, մեր ազատական շուկան լուրջ պոտենցիալ ունի միջազգային կորպորացիաների համար: Լուրջ ներուժ կա Իրանի հետ աշխատելու համար: Ինչպես գիտեք, եղան հանդիպումներ Հայաստանի ու Իրանի վարչապետների մակարդակով, առաջիկայում նախատեսվում է հանդիպում` նախագահների մակարդակով: Այսօր Իրանի գործարար համայնքն է ակտիվ քայլեր իրականացնում: Ես համոզված եմ, որ այս տարվա ընթացքում կառարկայանան հայ-իրանական միջպետական մի քանի համաձայնագրեր», - ասաց Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով, որքան էլ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեղմանան, եվրոպական ներդրողներն ազատորեն մտնեն իրանական շուկա, միևնույն է, երբ խոսվում է դեպի ԵՄ կամ ԵՏՄ իրանական արտադրության արտահանաման մասին, ապա այն ռեժիմներից, որոնցից օգտվում է Հայաստանը, Իրանը չունի: Մասնավորապես, «GSP+»-ը` Եվրոպայում, «GSP»-ն` ԱՄՆ-ում:

«Մենք հրավիրում ենք Իրանի գործարարներին Հայաստան՝ օգտագործելով մեր արտադրական չիրացված հզորությունները, համատեղ արտադրանքով դուրս գալ այդ շուկաներ: Այդ նույնը վերաբերում է ԵՏՄ-ին: Իրանին կտրվի որոշակի ազատականացում ԵՏՄ-ի հետ կապված, բայց չի ունենա այն հնարավորություններն, ինչն ունի Հայաստանը, որովհետև մենք ԵՏՄ-ի անդամ ենք: Հետևաբար Հայաստանում արտադրելով` Իրանը կարող է հանգիստ մտնել ԵՏՄ շուկա: Ես կարող եմ ասել, որ այս ոլորտում իրանական գործարարների մտածողության մեջ նկատվում է որոշակի բեկում», - ասաց Արսեն Ղազարյանը:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Թուրքականը պետք է փոխարինվի հայրենական և այլ շուկաներից ներկրվող ապրանքներով»․ Արսեն Ղազարյան• Հայկական կողմը Ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը• «Յուրաքանչյուր անձ պետք է իր անելիքն ունենա մեր ընդհանուր ծրագրի իրականացման մեջ»․ Արմեն Տեր-Տաճատյան• ՀԱԳՄ անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Ապավեն» ընկերությունը 45 միլիոն դրամ է նվիրաբերել «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին• «Եթե նույնիսկ այսօր պատերազմ է, չի նշանակում, որ տնտեսության որեւէ ճյուղ պետք է կանգ առնի»• Գործարար համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը և կազմակերպություններին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կոչը• «Հանքարդյունաբերության ոլորտում որոշակի զոհաբերությունների կարք կա»․ Գագիկ Արզումանյան

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center