Օտարերկրյա կազմակերպությունները ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան

31 մարտի 2016 | | Լուրեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը կնպաստի Եվրասիական տնտեսական միության և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ մի շարք երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

1992 թվականից ստեղծված Արդյունաբերողների ու գործարարների միջազգային կոնգրեսը (ԱԳՄԿ), որն իր կազմում ներառում է 24 երկրների գործարար կազմակերպությունների, խորհրդի նախագահության նիստն 2016 թվականին իրականացնում է Երևանում: Կոնգրեսի անդամ կազմակերպությունները հետևյալ երկրներից են` Բելառուս, Բուլղարիա, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Իտալիա, Ղազախստան, Չինաստան, Ղրղըզստան, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մոլդովա, Լեհաստան, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովենիա, Տաջիկստան, Ուկրաինա, Ադրբեջան, Չեխիա, Մոնտենեգրո, Էստոնիա և Հայաստան: Հայաստանից ԱԳՄԿ-ին անդամակցում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը (1997 թվականից):

«Երևանում անցկացվող կոնգրեսի ասամբլեան ունի հիմնական նպատակ` Երևանյան հուշագրի ստորագրումը, որը կնքվում է Կոնգրեսի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև` ի նշան համագործակցության», - ասաց Արսեն Ղազարյանը` շեշտելով, որ Կոնգրեսը փորձում է Արևմուտք-Արևելք տնտեսական կապերի զարգացման կամուրջ հանդիսանալ:

Նա տեղեկացրեց, որ այս հանդիպմանն իրենց արտերկրի գործընկերները մի քանի ներդրումային ծրագրեր են բերել Հայաստան: «Դրանք գյուղմթերքի վերամշակման, արդյունաբերական թափոնների մաքրման ու զտման, ջրի արտադրության ու արտահանման ոլորտներին են վերաբերում: Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ընդունել է Կոնգրեսի ղեկավարությանն ու քննարկել այդ հարցերը», - նշեց Ղազարյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մեկ-երկու ծրագրի շուրջ կլինի համաձայնություն: «Այսօր ներդրումների ծավալների վերաբերյալ չեմ ցանկանում խոսել, բայց նման ծրագրերը մի քանի տասնյակ միլիոնների շրջանակներում են իրականացվում», - հավելեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը:

Սկզբնաղբյուր՝ www.armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center