«Մանթաշովի մասին պետք է շատ խոսել, որպեսզի մեր այսօրվա գործարարներն էլ օրինակ վերցնեն նրանից». Հայ գործարարները ծաղիկներ դրեցին Ալեքսանդր Մանթաշյանցի արձանին

04 մարտի 2016 | | Լուրեր

Երևանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում հայ գործարարների մասնակցությամբ այսօր մատուցվեց սուրբ պատարագ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին, որից հետո նրա ծննդյան օրվա առիթով գործարարները ծաղիկներ դրեցին Մանթաշյանցի արձանին:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով՝ ազգը, ժողովուրդը, պետությունը պետք է ունենա սիմվոլներ, որին հավասարվի և առաջ գնա: Նրա խոսքով՝ այսօր հայ գործարարության բևեռված սիմվոլը Մանթաշյանցն է՝ իր կերպարով, տնտեսական ձեռքբերումներով, իր բարոյական քարոզչությամբ, մեծ բարերար լինելով. «Եթե համեմատելու լինենք, ապա 20-րդ դարի սկզբի նրա ցուցանիշներին այսօր աշխարհի շատ միլիարդատերեր չեն կարող հասնել. առաջին նավթամուղի կառուցում Բաքվից Բաթում, խոշոր բանկային կապիտալի ստեղծում, առաջին անգամ հայ երիտասարդության կրթության և որբերի հովանավորչության համակարգի ստեղծում, եկեղեցաշինություն: Մարդ, ով իր տեսակով ապացուցում էր՝ ինչքան էլ զարգանաս, հարստանաս, առաջին հերթին պետք է մտածես քո ազգի մասին», - ասաց Արսեն Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ իսկ պատճառով էլ իրենք կարևորում են նրան որպես ազգի սիմվոլի, որի տեսակով պետք է սերունդները դաստիարակվեն, և այսօրվա ու վաղվա գործարարներն էլ փորձեն մի փոքր մոտենալ այդ կերպարին:

ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահը կարծում է, որ այսօր Հայաստանում գործարարության ոլորտում Մանթաշյանցի կերպարը կրկնող խավ գոյություն ունի, մարդիկ, որոնք իրենց բիզնեսին զուգահեռ զբաղվում են բարերարությամբ, հովանավորում են տարբեր ոլորտներ, շատերն այդ մասին բարձրաձայնում են, շատերը համեստորեն լռում. «Այդպիսի խավ կա և դա հենց այն խավն է, որի հետ ես կապում եմ Հայաստանի տնտեսական բարգավաճման ապագան», - ասաց նա:

Արսեն Ղազարյանը տեղեկացրեց, որ մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը նամակով դիմել է կառավարությանը՝ մարտի 3–ը պաշտոնապես որպես Գործարարության օր ճանաչելու համար:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Հովիկ Մուսայելյանն էլ նշեց, որ շատ է խոսվում մշակույթի, գրականության, գիտության ասպարեզում մեր մեծերի մասին, բայց, ցավոք, շատ քիչ է խոսվում գործարար աշխարհի մեծերի մասին. «Կարծում եմ, Մանթաշովի մասին պետք է շատ խոսել, խոսել ոչ միայն նրա համար, որ մենք նման մեծ բարերար ու գործարար ենք ունեցել, այլ նրա համար, որպեսզի մեր այսօրվա գործարարներն էլ օրինակ վերցնեն նրանից, որովհետև երբ ասում ես Մանթաշով, հասկանում ես գթասրտություն, բարեգործություն, առատաձեռնություն», - ասաց նա՝ ցավ հայտնելով, որ Մանթաշովը շատ քիչ նախագածեր է ֆինանսավորել հենց Հայաստանում, հիմնականում դա արվել է Հայաստանից դուրս և նշեց, որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի ու սփյուռքի այսօրվա գործարարները հիմնարար արժեքները պետք է ստեղծեն հենց Հայաստանում, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այլ երկրներում դրանք նույնիսկ կարող են ավերվել. «Եթե մեր սփյուռքի գործարարներն իսկապես այդպես մտածեն, կարծում եմ, Հայաստանը մոտ ապագայում ուղղակի կծաղկի», - եզրափակեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը:

ՆՅՈՒԹ.ամ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա