Շնորհավորանքներ Բարսեղ Բեգլարյանին

03 մարտի 2017 | | Լուրեր

Մարտի 5–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ՖԼԵՇ» ընկերության հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի ծննդյան օրն է։

«ՖԼԵՇ»–ը նորանկախ Հայաստանի բիզնեսի ամենահզոր ընկերություններից է, որի կայուն աշխատանքով է պայմանավորված նաև հանրապետության տնտեսության բազմաթիվ ոլորտների ռիթմիկ աշխատանքը։ Բարսեղ Բեգլարյանը նախանձելի եռանդ ու աշխատասիրություն ունի, որոնց հրաշալիորեն ներդաշնակում է բարեսիրությունն ու բարերարությունը, մտերմիկ ու կարեկից ընկերությունը, պարկեշտ մարդն ու արժանապատիվ քաղաքացին։

Նա Միության ու նախագահության ամենաակտիվ անդամներից է, ով հետևողականորեն աջակցում է Հայաստանի և Արցախի գործարարների առավել մերձեցմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Նրա համար առաջնայինը մարդկային որակներն են, քաղաքացիականությունը։

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը բարոյական չէ։ Բայց այնուամենայնիվ՝ իր կապիտալի ուժը զգալով՝ երբևէ ուժի դիրքերից ոչ մեկի հետ չի խոսել Բարսեղ Բեգլարյանը։ Այս բացառիկ համեստությունն ու պարկեշտությունը մեր օրերում անշուշտ ուսանելի են շատերի համար։

Ջերմությամբ շնորհավորում ենք ճանաչված ու վաստակած գործարարին և բարեմաղթում, որ ողջ կյանքում նրան հավատարիմ ուղեկից մնան իր մարդկային բարձր որակները։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 


Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա