Անհրաժեշտ է ռեալ քայլեր ձեռնարկել առանց բացառությունների միասնական շուկա ձեւավորելու համար. Տիգրան Սարգսյան

03 մարտի 2016 | | Լուրեր, 2016

Մարտի 1-ին ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ անցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հերթական նիստի ժամանակ քննարկվել են առեւտրի, ագրարային արդյունաբերության համալիրի ու տեխնիկական կանոնակարգման ոլորտների հարցերը:

Ինչպես NEWS.am–ին հայտնել է ԵՏՀ մամուլի ծառայության բաժնի ղեկավարի տեղակալ Սերգեյ Ցիպլյոնկովը, բացելով ԵՏՀ Կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ Հանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում զբաղեցնի եվրասիական ինտեգրման ամրապնդման գործում: «ԵՏՄ-ում գործընկեր-երկրների միջեւ ինտեգրման պակասը մարտահրավերր է Միության կայունությանը», - հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է երկու փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ–ում բժշկական արտադրանքի ընդհանուր շուկայի լիարժեք մեկնարկի համար՝ Բժշկական արտադրանքի կենսաբանական գործողությունը գնահատելու նպատակով հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կանոնները և ԵՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների կողմից՝ մարդկանց կյանքին կամ առողջությանը սպառնացող բժշկական արտադրանքի կիրառման դադարեցման կամ արգելքի միջոցառումների կիրառման կարգը:

Այսօր ԵՏՄ պետություններում արգելքի տարբեր միջոցառումներ են կիրառվում մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք հանդիսացող, անորակ, կեղծ կամ մաքսանենգ ճանապարհով ներմուծված բժշկական արտադրանքի համար: Դրանից տուժում է այդ միջոցառումների արդյունավետությունը:

Միասնական Կարգի ընդունումը կօգնի վերացնել այս խնդիրը: Բացի դրանից այն կնպաստի, որ միասնական շուկայում հայտնվի բուժարտադրանք, որը համապատասխանում է անվտանգության ու արդյունավետության մասին ԵՏՄ-ում գործող ընդհանուր պահանջներին:

Կանոնները ու Կարգը ծրագրում են հաստատել ԵՏՀ Խորհրդի հերթական նիստի ժամանակ:

Սկզբնաղբյուր՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևանում բացվեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը• Երևանում կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը• ՀԱԳՄ-ն կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրման կարգի փոփոխման առաջարկով• Քննարկվեցին ՀՀ առողջապահության և դեղագործության ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները• ՀԱԳՄ պատվիրակությունը հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը• «Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է»․ ՀՀ-ում Սլովենիայի արտակարգ և լիազոր դեսպան• Քննարկվեցին պետական գնումներին և առողջության համապարփակ ապահովագրությանն առնչվող հարցեր• ՀԱԳՄ հայտարարությունը Ա․Մարտիրոսյանին պետական պարգև շնորհելու վերաբերյալ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
ՌԴ  Կենտրոնական բանկը Հայաստանի ձեռնարկատերերին հրավիրում է Ռուսաստանի Բանկի մատակարարների III համաժողովին
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center