Հայ–չեխական գործարար համաժողով

12 փետրվարի 2016 | | Լուրեր, 2016

Փետրվարի 11–ին Երևանում կայացավ «Հայ–չեխական» գործարար համաժողով, որի համակազմակերպիչներից էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

«Հայաստանը կողջունի չեխական կապիտալի ընդլայնումը իր տնտեսությունում», – գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա շեշտեց, որ վստահելի գործընկերային հարաբերություններ հաստատելու առումով Հայաստանը հեռանկարային գործընկեր կարող է լինել Չեխիայի համար: «Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայր»։

Նախարարը չեխ գործարարներին տեղեկացրեց, որ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, նախորդ տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից: «Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նոր հեռանկարներ կարող է բացել օտարեկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ վերոնշյալ շուկա», - ավելացրեց Ճշմարիտյանը:

Նա առաջարկեց խոշոր չեխական ընկերություններին դիտարկել Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանի տեղեկացմամբ՝ Միությունը զգալի աշխատանք է կատարել հայ–չեխական գործարար կապերի զարգացման գործում և ժամանակն է նաև գործի դնել չօգտագործված հնարավորություններն ու միջոցները։

Չեխ գործարարները ներկայացնում են բանկային ու ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center