ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է

Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։
Արսեն Ղազարյանը նորանկախ Հայաստանի գործարարության ակունքներում է, նրա ուղեկիցն ու կազմակերպիչը, ուսուցանողը, ղեկավարը, ով մեր հանրապետությունում տնտեսական նոր հարաբերությունների ձևավորման պատմության մեջ իր սեփական էջը գրեց։ Նա բիզնեսի առաջին ծիլերը նկատողի և զորակցողի զգուշավոր, բայց անթաքույց ուրախությամբ ու նվաճումների բերկրանքով, աշխարհին ներկայացվող հայկական առաջին ապրանքանիշերով և հայրենական նոր արտադրանքով հպարտացողի արժանապատիվ զգացողությունը ապրեց...
Նրա ղեկավարած Միությունը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլ նաև սփյուռքահայ գործարարների տունը, նրանց մերձեցնող կամուրջը, որով հայաստանյան գործարարը միաժամանակ ինտեգրվում է համաշխարհային հանրությանը, դառնում մեծ ընտանիքի մի անդամը։
Արսեն Ղազարյանը համոզված է, որ մեր ժողովրդին պատուհասած այս ծանր ողբերգության մարտահրավերները հաղթահարվելու են բոլորիս հետևողական աշխատանքով ու ազգային համերաշխությամբ։ Հայ գործարարն այսօր տնտեսական ռազմադաշտի զինվորն է ու պետությունը հզորացնողը, աշխատատեղեր ստեղծողն ու արտագաղթը նվազեցնողը։
Նրա լայնախոհ գործունեության շնորհիվ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և իշխանության բարձր ատյանների միջև ստեղծվել է բիզնեսի շահերը պաշտպանող կառուցողական երկխոսություն, քննարկվում են տնտեսական օրենսդրության բարեփոխումներին վերաբերող նախագծեր ու ծրագրեր, որից շահում է Հայաստանի գործարար մթնոլորտը։
Նա անվերապահորեն հավատում է, որ գալու է հայոց բիզնեսի Ոսկեդարը, որի չհոգնող ճամփորդն է հենց ինքը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա նախագահ Արսեն Ղազարյանը։
Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում արևշատություն։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել