Կառավարությունն աջակցում է «Լիկվոր» դեղագործական ընկերության ներդրումային ծրագրին

03 փետրվարի 2016 | | Լուրեր

«Լիկվոր» դեղագործական ընկերությանը 5 տարի ժամկետով մաքսային տուրքերից ազատելու ՀՀ կառավարության որոշումն ընդունվել է ընկերության ներկայացրած միջնաժամկետ զարգացման ծրագրի հիման վրա։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը։

Նրա խոսքով՝ ծրագրով նախատեսվում են ինչպես արտադրության ոլորտ ուղղված ներդրումներ, այնպես էլ արտահանման ծավալների մեծացում, նոր աշխատատեղերի ստեղծում ու գիտահետազոտական մշակումների ֆինանսավորում։

«Հաշվի է առնվել, որ «Լիկվոր» ՓԲԸ-ն երկար տարիներ Հայաստանի դեղարտադրության անվերապահ առաջատարն է` ինչպես արտադրության, այնպես էլ արտադրանքի արտահանման ծավալներով։ Հայաստանից դեղորայքի արտահանման ընդհանուր ծավալի ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում հենց մեր ընկերությանը։ Մնացած մասն ապահովում են մյուս մոտ մեկ տասնյակ արտադրողները», - ասաց նա։

Ընկերության ղեկավարը նշեց, որ «Լիկվորը» Հայաստանի դեղարտադրող ընկերություններից խոշորագույն հարկատուն է եւ արտադրության զարգացման նպատակով կատարվող ներդրումների ծավալով առաջատարը։

«Ուզում եմ հիշեցնել, որ ընկերությունը դեռ 2013թ. Կովկասում առաջինն էր, որ դեղորայքի արտադրության եվրոպական չափանիշներին համապատասխանող GMP հավաստագիր ստացավ։ Մեր արտադրանքի մոտ 70 տոկոսն արտահանվում է ինչպես մերձավոր, այնպես էլ հեռավոր երկրներ։

Հպարտությամբ ուզում եմ նշել, որ այս տարի մեր կոլեկտիվը նշում է արտադրական հաջող գործունեության 25-ամյակը։ Քառորդ դար շարունակ մեր ընկերությունը Հայաստանի բուժհաստատություններն ապահովում է առաջին անհրաժեշտության դեղերով։ Այս տարիների ընթացքում նախաձեռնել ենք ավելի քան 60 ժամանակակից եւ արդյունավետ դեղամիջոցների արտադրությունը եւ արտահանումը։ Դրանց թվում են սինթետիկ հակաբիոտիկներ, պլազմափոխարինող միջոցներ, ներարկման դեղեր՝ վիտամիններ, հակաօքսիդանտներ, հակաառիթմիկ միջոցներ եւ շատ այլ դեղամիջոցներ։ 2015թ. միջազգային արտոնագրի ժամկետը լրանալուց անմիջապես հետո ընկերության անձնակազմի պրոֆեսիոնալ գործունեության շնորհիվ շուկա դուրս բերվեց մեր արտադրության վերջին սերնդի ներարկման միոռելաքսանտ, որն այդքան անհրաժեշտ է հանրապետության բժշկական կենտրոններին», - ասաց Սերգեյ Մաթեւոսյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը հատուկ նշանակություն է տալիս ակնաբուժական դեղերի արտադրությանը։ Այդ արտադրանքը արտահանվում է Եվրասիայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ։ Տարբեր աշխարհամասերում մարդիկ օգտագործում են Հայաստանում արտադրվող «Լիկվոր» ընկերության հակագլաուկոմային, հակամանրէային, հակաբորբոքային եւ այլ աչքի կաթիլներ։

«Չնայած առաջիկա տարիներին մեր երկրի տնտեսությանը սպասող դժվարություններին եւ լուրջ մարտահրավերներին՝ մենք վստահորեն առաջ ենք նայում՝ հիմնվելով ճանաչման եւ հաջողության բարդ ճանապարհ անցնելու մեր փորձի վրա», - ընդգծեց ընկերության ղեկավարը։

Հիշեցնենք, որ «Լիկվոր» դեղագործական ընկերության ներդրումային ծրագիրը մաքսատուրքից ազատելու որոշումը կառավարությունն ընդունել է 2016թ. հունվարի 20–ին:

Սկզբմաղբյուր NEWS.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Евразийская неделя_24-26.08.17
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա