Ծնվել է Էմիլ Գրիգորյանը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարներ միության նախագահության անդամ, «Երևանի ոսկերչական գործարան» ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ծննդյան օրն է։ Նորանկախ Հայաստանում ոլորտի կայացման և զարգացման գործում Էմիլ Գրիգորյանը անուրանալի և անփոխարինելի ավանդ ունի, ով առաջին իսկ պահից մասնակցել է ոսկեգործության ոլորտին առնչվող բոլոր կարևորագույն քայլերին, բարեփոխումներին, օրենսդրության մշակմանը։ Նա, իրավամբ, ոչ միայն այդ ոլորտի, այլև Հայաստանի բիզնեսի երախտավորներից է, մեծ պրոֆեսիոնալ, ում վաստակը արժևորվել ու գնահատվում է բոլորի կողմից։
Էմիլ Գրիգորյանը, որպես ոլորտի հմուտ գիտակ, մասնակցում է հանրապետական ու միջազգային գիտաժողովների, ծավալում արտաքին կապերը՝ նպաստելով մեր հանրապետությունում ոսկեգործության զարգացմանը և միջազգային ճանաչմանը։
Շնորհավորում ենք վաստակած երախտավորին, հրաշալի ընկերոջն ու արժանապատիվ քաղաքացուն ծննդյան տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել