Ծնվել է Հայկազ Բախշեցյանը

Նոյեմբերի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, «ՄԵՏԵՔՍ» ընկերության նախագահ Հայկազ Բախշեցյանի ծննդյան օրն է։ Նրա ղեկավարած ընկերությունը ներմուծում է ամրաններ, անկյունակներ, գլոցուկ (ամրալար), զանազան թիթեղներ, խողովակներ,հեծաններ, շվելերներ, տանիքանյութեր և այլ արտադրանք, ինչը այսօր շինինդուստրիայի կարևորագույն բաղադրիչն է։ Հատկապես մայրաքաղաքում ոչ մի լուրջ շինարարություն չի շրջանցում «ՄԵՏԵՔՍ» ընկերությունը։ Հայկազ Բախշեցյանը իր ընկերությունը թեև վաղուց է հիմնել, սակայն մտածողությամբ նորի կողմնակից է, քաղաքակիրթ բիզնեսի վարքականոններով է առաջնորդվում, ժամանակին համընթաց շարժվում։
Բացառիկ ակտիվ գործարար է, իր պրպտուն մտքով ու բարձր ինտելեկտով մշտապես նպաստում է հատկապես տնտեսական օրենքների նոր նախագծերի քննարկումներին ու լրամշակումներին։
Արժանացել է բազմաթիվ պարգևների։ Սիրով շնորհավորում ենք լավագույն ընկերոջն ու լուրջ գործարարին, մաղթում աշխատանքային նոր հաջողություններ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել