Շնորհավորանքներ Արա Մկրտչյանին

23 հոկտեմբերի 2018 | | Լուրեր

Հոկտեմբերի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «ԶԻԳԶԱԳ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Մկրտչյանի ծննդյան օրն է։

1990–ականների սկզբներին, երբ նորանկախ Հայաստանում նոր էին սկզբնավորվում շուկայական հարաբերություններն ու բիզնեսը, առաջին համարձակներից մեկը Արա Մկրտչյանն էր, ով նոր խոսք ասաց էլեկտրոնիկայի ոլորտում՝ 1995–ին հիմնադրելով «ԶԻԳԶԱԳ» ընկերությունը։ Այն ժամանակ բիզնեսը դեռևս մութ անտառ էր հայաստանցիներիս համար, և ֆինանսից բացի պահանջվում էր արտերկրի առաջավոր փորձի յուրացում և տեղայնացում, հաշվի առնել մեր հանրապետության առանձնահատկությունները և ձևավորել նոր կուլտուրա։ Արա Մկրտչյանը հրաշալի օգտագործելով բոլոր լծակները՝ իր ղեկավարած ընկերությունը դարձրեց ոլորտի լիդերը։

Այսօր «ԶԻԳԶԱԳ» ընկերության խանութների ցանցն առաջարկում է էլեկտրոնային սարքավորումների լայն տեսականի՝ ներառյալ աուդիո և վիդեո տեխնիկա, կենցաղային և խոհանոցային տեխնիկա, թվային սարքեր, աշխատանքային գործիքներ և այլն։ Ընկերությունը զարգանում է շուկայի հարափոփոխ պահանջներին համընթաց, որի շնորհիվ էլ շուկայում վաստակել է լուրջ վարկանիշ։ Այդ ամենը ստեղծվել է առաջին հերթին Արա Մկրտչյանի համառ ջանքերով, ով հասցնում է նաև զբաղվել հասարակական գործունեությամբ։ Նա Միության ակտիվ անդամներից է և անուրանալի վաստակի համար արժանաացել է բազմաթիվ պարգևների։

Սիրով շնորհավորում ենք Արա Մկրտչյանին և մաղթում նոր նվաճումներ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա