Շնորհավորանքներ Աշոտ Բաղդասարյանին

07 հոկտեմբերի 2018 | | Լուրեր

Հոկտեմբերի 8–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության և խորհրդի անդամ, «Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանի ծննդյան օրն է։ Երևանի գարեջրի գործարանի 60–ամյա տարեգրության ամենապայծառ էջերից մեկը «ԿԻԼԻԿԻԱ» բրենդն է, որը հանրապետական ու միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների, պարգևների ու պատվոգրերի մի ամբողջ հավաքածու ունի։ Խոստովանենք, որ առանց «ԿԻԼԻԿԻԱ» գարեջրի մեր սեղանները շատ բան կկորցնեին, իսկ մեկ գավաթ «ԿԻԼԻԿԻԱ» գարեջուր վայելելը վաղուց դարձել է հայկական հյուրասիրության ամենահաճելի միջոցներից մեկը։ Այդ ամենում վաստակի իր մեծ բաժինն ունի արտադրության հմուտ կազմակերպիչ, ճանաչված գործարար Աշոտ Բաղդասարյանը, ում համար հայրենական լրջագույն արդադրության հիմնումը դարձել է կյանքի գործ ու նպատակ։

Աշոտ Բաղդասարյանը 2003–ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և այդ բարձրագույն ատյանում ակտիվորեն մասնակցել հանրապետությունում տնտեսական օրենսդրության բարելավմանը, բիզնես միջավայրի ձևավորմանը։

2011թ. տնտեսական բազմահմուտ գործիչ Աշոտ Բաղդասարյանը հանրապետության նախագահի կողմից ստացել է «Անանիա Շիրակացի» մեդալ, պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, արժանացել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության «Ոսկե մեդալին» և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակին...

Հարուստ է նրա մարդկային ներաշխարհը՝ ընկերասեր է ու միշտ զորակցող, ընտանիքի հրաշալի հայր ու արժանապատիվ քաղաքացի...

Սիրով շնորհավորում ենք ծննդյան օրվա առթիվ, ցանկանում, որ «ԿԻԼԻԿԻԱ» գարեջուրը աշխարհի բոլոր ծայրերում պահանջված ըմպելիք դառնա։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ• Արսեն Ղազարյանը գերխնդիր է համարում Հայաստանի տնտեսության մեջ ներքին և արտաքին ներդրումների մեծացումը• Կայացել է «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողով• Նիկոլ Փաշինյանը խոշոր գործարարների հետ քննարկել է ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը• «Հայ գործարար կյանքի սկզբնավորումն ու զարգացումը ԱՄՆ-ում» թեմայով դասախոսություն• ՀԱԳՄ նախագահության նիստ• ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ ԵՎ ՀԱՅՐԵՆՅԱՑ• ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին հանդիպել է ՀԱԳՄ նախագահության անդամների հետ՝ Հ1-ի լրատվականով 6ր55վրկ-ին• ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գործարարներին

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
    Женский журнал «Сила Притяжения» Журнал-дайджест «Экспедиция длиною в жизнь» Журнал «Стратегии Развития» Научно и популярно о главном - журнал-дайджест «Неизведанная Планета» Журнал-дайджест «Премьера Сезона» - загляни в своё будущее
  • Национальный центр по урегулированию законодательства
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center
  • Киликия бизнес клуб
  • «Հայաստան - Ռուսաստան» առևտրաարդյունաբերական ասոցիացիա